Նվիրված Պ.Սևակի մահվան տարելիցին

 

                                   Նվիրված Պ.Սևակի մահվան տարելիցին

Մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 43-րդ տարելիցն էր:Նրա մահվանից հետո յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին կազմակերպվում է ուխտագնացություն բանաստեղծի ծննդավայր`Զանգակատուն:Արարատի մարզում Պ. Սևակի հետ կապված ցանկացած միջոցառում իրադարձություն է,առավել ևս հոբելյանական տարում:Հունվարի 24-ին լրացավ բանաստեղծի ծննդյան 90-ամյակը:Սա պատեհ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու մեծ դասականի կյանքն ու գրական ժառանգությունը:Եվս  մեկ անգամ գրական և ոչ գրական հանրությունը հավաստեց ու հավաստիքն առավ այն իրողության,որ ժամանակի պարտադրած ոչ մի խոչնդոտ և ոչ մի քաղաքական ու սոցիալական արգելք չի կարող մոռացնել տալ Պարույր Սևակ մշակութային երևույթին:Այս անգամ նույնպես պարբերաբար նշվող հունիսի 17-ը,որ բանաստեղծության տոն է,իրականացվեց ավանդույթի համաձայն:Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները,փոխմարզպետ Ի.Շադյանը,Արտաշատի քաղաքապետ Գ. Մուրադյանը և այլք,մասնակից եղան մեծ հանդիսավորությամբ նշվող միջոցառմանը:Բանաստեղծի ծննդավայր ուխտագնաց պատվիրակության մեջ էին հյուրեր Հայստանի գրողների միությունից,ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանի ուղեկցությամբ Ղ.Սիրունյանը,Գ.Դավթյանը,Ա. Վարդանյանը և ուրիշներ:Հանդիսությունից առաջ,ինչպես միշտ,ներկաները իրենց խոնարհումը բերեցին մեծ բանաստեղծի հիշատակի առաջ`»վթարի վայրում»:Այնուհետև այցելություն եղավ Պ. Սևակի տուն-թանգարան:Ոգու փոխշփման ու պեոզիայի հանդեպ անսահման հավատի օր էր`անցյալում նմանատիպ հանդիսությունների հրաշալի մի խտացմամբ:Հնչեցին բանաստեղծություններ,երգ և երաժշտություն:Եզրափակիչ խոսքով հանդես  եկան պատվավոր հյուրերը`ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը,մարզպետ Ռ.Աբրահամյանը,ով հիշելով «Մեծն Սևակին»,կարևորեց գրականության դերը առհասարակ հասարակական կյանքում և պատրաստակամություն հայտնեց նպաստելու մարզում գրական-մշակութային ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:

 

                                                                       «Պ. Սևակ» արարատայն մասնաճյուղ