Նոյեմբերի 1-ին Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարանին կից գրական սրահում(Էջմիածին)տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ:

45206642_780176739003199_9180608679576076288_n

Նոյեմբերի 1-ին Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարանին կից գրական սրահում(Էջմիածին)տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
Թանգարանի տնօրեն, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ներկայացրեց Էդվարդ Միլիտոնյանի գրական գործունեությունը, անցած ուղին և կարդաց նրա բանաստեղծություններից:
Ելույթ ունեցան բանաստեղծներ՝ Շանթ Մկրտչյանը, Էդվարդ Հախվերդյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը:
Բանաստեղծի մասին խոսք ասաց նաև Էջմիածնի կրթության, մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը:
«Դպրոցականների հետ աշխատելու տարիներին, համոզվել եմ, որ երեխաները սիրով են ընթերցում-վերլուծում Էդվարդ Միլիտոնյանի մանկական գործերը : Զվարթ և հումորով լեցուն, դյուրին արտասանվող բանաստեղծությունները հրապուրում են մանուկներին»,- հավելեց Լիլիթ Հակոբյանը:
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ Էդվարդ Միլիտոնյանը և պատասխանեց իրեն ուղղված հարցերին:
« Էջմիածին քաղաքի, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»դերը հսկայական է մեր հոգևոր և մշակութային կյանքում և այսօր Էջմիածին քաղաքը՝ իր արվեստագետներով, գրողներով մեր հանրապետությունում առաջատար դիրքերում է»,- շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը և հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետը և պաշտոնյաները մեծապես կօժանդակեն մշակութային կյանքի զարգացմանը: