ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1987թ.

Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, ՀԳՄ Գրական ֆոնդի նախագահ։ Այժմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է (1997-ից)։ Հանրապետական գրական մամուլում տպագրվել են նրա պատմվածքները, ակնարկները, հոդվածները։ Կազմել և խմբագրել է հայ նշանավոր դերասանների և գեղանկարիչների մասին գրքեր։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոններում, Բուդապեշտում և Թեհրանում բեմադրվել են նրա պիեսները («Իմ ծաղկած դեղձենի», «Թափորը», «Գնամ տեսնեմ ու ետ գամ», «Կախարդական հովիտ», մանկական)։ Հայկական հեռուստաթատրոնի համար նկարահանվել է «Ելիր, դուռդ բաց արա» դրաման։
Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, գերմաներեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն և այլ լեզուներով։

ԵՐԿԵՐԸ

1. Տաք շնչառություն, Եր., 2013։
2. Ընտրանի, Եր., 2012։
3. Պիեսներ, Եր., 2003։
4. Իսկ ծափերը երկնքում, Եր., 2003։
5. Իմ ծաղկած դեղձենի, Եր., 1989։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
2. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2012 թ. արժանացել է պարսիկ դրամատուրգների և թատրոնի միության ոսկե մեդալի։
4. Արժանացել է «Թատերական Լոռի» միջազգային գլխավոր մրցանակի։
5. «Թափորը» մոնոդրաման մի շարք միջազգային փառատոներում (ՀՀ «Արմմոնո», ԻԻՀ, Ուկրաինա, Գերմանիա, Հունգարիա, Ռուսաստան (Մոսկվա) և այլն) արժանացել է գլխավոր մրցանակների։

Հասցե՝ Երևան 74, Վերին Շենգավիթ, 1-ին փողոց, շ.25, բն. 11,
հեռ.՝ բն. 44-60-09, աշխ. 52-18-52, բջջ. 094 84 11 44։