ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ման­կա­պա­տա­նե­կան գրքի մի­ջազ­գա­յին խորհր­դի (IBBY) հա­յաս­տան­յան կո­մի­տեն, IBBY Յա­մա­դա հիմ­նադ­րա­մի Yamada Fund 2015 դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի շրջա­նակ­նե­րում, հայ­տա­րա­րում է պա­տա­նի­նե­րի հա­մար գրա­կա­նութ­յան «Պա­տա­նի­նե­րը և շրջա­կա մի­ջա­վայ­րը» խո­րագ­րով մրցույթ մինչև 40 տա­րե­կան գրող­նե­րի հա­մար: Մրցույ­թի շրջա­նակ­նե­րում մաս­նա­կից­նե­րին պա­տա­նի­նե­րի համար գրա­կա­նութ­յան ո­լոր­տում մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գրո­ղի ե­ռօր­յա վար­պե­տութ­յան դա­սե­րին (ապ­րի­լի 6-8) մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րութ­յուն կտրվի: Ստեղ­ծա­գոր­ծա­կան փու­լի ըն­թաց­քում (ապ­րի­լի 9-ից հու­նի­սի 4-ը), գրող-մաս­նա­կից­նե­րին կտրվի 2 ա­միս ժա­մա­նակ՝ ներ­կա­յաց­նե­լու ի­րենց աշ­խա­տանք­նե­րը հետևյալ թե­մա­նե­րից մե­կով.

ա. սո­ցիա­լա­կան մի­ջա­վայր՝

«Պա­տա­նին և զգաց­մունք­նե­րը»,

«Պա­տա­նին և ըն­տա­նի­քը»,

«Պա­տա­նին և ըն­կեր­նե­րը»,

«Պա­տա­նին և դպրո­ցը»,

բ. բնա­կան մի­ջա­վայր՝

«Պա­տա­նին և մի­ջա­վայ­րի աղ­տո­տու­մը»

«Պա­տա­նին և կեն­դա­նի­նե­րը»

«Պա­տա­նին և ան­տա­ռը»

«Պա­տա­նին և բնութ­յան պահ­պա­նութ­յու­նը»

Կա­րող են ներ­կա­յաց­վել ար­ձակ և չա­փա­ծո ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ: Մաս­նա­գի­տա­կան ժյու­րին (հու­նի­սի 5-20) կքննար­կի մաս­նա­կից­նե­րի աշ­խա­տանք­նե­րը, կընտր­վեն 3 լա­վա­գույ­ննե­րը, ո­րոնք ծրագ­րի հաջորդ փու­լում կնկա­րա­զարդ­վեն: Մրցա­նա­կը՝ գրքի տպագ­րութ­յուն՝ 3 լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի և նրանց հա­մար ար­ված նկա­րա­զար­դում­նե­րի հի­ման վրա: Մաս­նակ­ցել ցան­կա­ցող­նե­րը կա­րող են ի­րենց ինք­նա­կեն­սագ­րութ­յու­նը,  ե­թե առ­կա են՝ հրա­տա­րակ­ված գրքե­րի ցան­կը, ա­պա և, ցան­կա­լի է՝ վե­րոգր­յալ թե­մա­նե­րից մե­կով ի­րենց ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­մա­ռոտ նկա­րագ­րութ­յու­նը՝ մտահ­ղա­ցու­մը (900-ից 1800 նիշ, ա­ռանց մի­ջա­կայ­քե­րի) ու­ղար­կել ibbyarmenia@gmail.com էլ. փոս­տի հաս­ցեին կամ թղթա­յին կրի­չով ներ­կա­յաց­նել IBBY հա­յաս­տան­յան կո­մի­տե, հետևյալ հաս­ցեով՝ ք. Երևան, Տեր­յան 42/1 (Խնկո Ա­պոր ան­վան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րան, 1-ին հարկ): Զան­գա­հա­րել Ան­նա Դի­վան­յա­նին (հեռ. 010 52 12 22), Նաի­րա Ա­ճեմ­յա­նին (հեռ. 060 271 131):

Ստաց­ված հայ­տե­րի հի­ման վրա ժյու­րին կընտ­րի 16 մաս­նակ­ցի: