ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002թ.

Ծնվել է 1938թ. փետրվարի 20-ին, Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Վախճանվել է 12.06.2016թ.
Ավարտել է Լենինգրադի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ապա՝ Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։
Տպագրվել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Միքայել Ախտյանը թարգմանել է վրաց մի շարք լավագույն բանաստեղծների ստեղծագործություններից։ Բնակվում է Երևանում։

ԵՐԿԵՐ

1. Հատընտիր, Եր., 2011։
2. Կրակե շատրվան, (բանաստեղծությունների ժողովածու), Եր., 2008։
3. Հոգու արցունք, Եր., 2003։
4. Քառյակներ ու քառատողեր, Եր., 2000։
5. Խորամանկ փիսոն (մանկական), Եր., 2000։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (վրացերենից)

1. Գենո Կալանդիա, Կակաչ, Եր., 2008։
2. Մուրման Լեբանիձե, Բախտի հանգրվանը, Եր., 2003։
3. Մուրման Լեբանիձե, Բանաստեղծություններ, Եր., 1999։
4. Դավիթ Մճեդլուրի, Որտեղից է գալիս ծուխը, Եր., 1987։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Հասցե՝ Երևան 54, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, շենք 38, բն.6
հեռ. բն. 36-42-03։