«Մեծարման երեկո»

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Պերճ Զեյթունցյանին պարգևատրել է ՀՀ Սփյուռքի նախարարության հուշամեդալով:
Մեծարման երեկոյի ընթացքում ներկայացվել է Պ. Զեյթունցյանի անցած ստեղծագործական ուղին, տեսաշարով ցուցադրվել են հատվածներ գրողի հարցազրույցներից, ինչպես նաև Արմեն Ջիգարխանյանի, Լևոն Անանյանի, Արմեն Խանդիկյանի, գրողի դստեր` Զարմինե Զեյթունցյանի գնահատանքի խոսքերը:
Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» դրամայից ներկայացվել է մի դրվագ (Սողոմոն Թեյլերյանի դերում` Տիգրան Ներսիսյան):
Պերճ Զեյթունցյանին հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի անվան պետական քառյակը, Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» և ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթները: