Մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է

29542365_2153101998251305_4299609614481096704_n

Մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է:
Օրվա կապակցությամբ Հայաստանի գրողների միությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպել էր պոեզիայի ընթերցանության ցերեկույթ, որը տեղի ունեցավ ՀԳՄ-ի մեծ դահլիճում:
Ցերեկույթին մասնակցում էր ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդը, ներկա էին Երևանի տարբեր դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք:
Բացման խոսքով հանդես եկավ և բանաստեղծություն կարդաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ցերեկույթը վարում էր բանաստեղծ Արևշատ Ավագյանը:
Ծրագրի մասնակից ՀԳՄ անդամ բանաստեղծները ընթերցեցին բանաստեղծություններ: