d5b9d5a1d680d5a5d5b6d681

Հունիսի 19-ին Հայաստանի գրողների միությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի հետ, Կապույտ Մզկիթի բակում կազմակերպել էր Եղիշե Չարենցին նվիրված հիշատակի միջոցառում:
Հայտնի է, որ հենց այդ բակում՝ ծառերի տակ, անցյալ դարի 30-ական թթ. գործել է «Ակադեմիա» անունով սրճարան, որտեղ մշտապես հանդիպել են հայ անվանի մտավորականներ՝ Ա. Շիրվանզադեն, Մ. Սարյանը, Ավ. Իսահակյանը, Ալ. Սպենդարյանը, Մահարին, Լեոն, ինչպես նաև՝ Ե. Չարենցը:Նրանք սիրով համտեսել էին բակում աճած թթենու պտուղը:
Պահպանվում է այդ թվերին արված մի խմբակային լուսանկար: Միջոցառման ժամանակ Չարենցի մեծադիր լուսանկարը և վերոհիշյալ խմբանկարը պատմում էին այդ բակի և նշանավոր մարդկանց մասին:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: