Հուլիսի 4-ին կայացավ Հայաստանի գրողների միության 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն

80 amyak

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից բացակա գրողների հիշատակը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Հոբելյանի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը հրապարակեց նախագահի ռեֆերենտ Ա. Դավթյանը: Հանդիսությանն իր օրհնանքի խոսքն էր հղել Վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը. ուղերձը հրապարակեց գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը հրապարակեց ԱԺ նախագահի օգնական Հ. Ավետիսյանը: Հանդիսությանը ներկա էր և գրողներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի և ՀՀ Սփյուռքի նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Հրանուշ Հակոբյանը, որոնց ողջույնի ուղերձները հրապարակեցին փոխնախարարներ Ն. Տեր-Վարդանյանն ու Ս. Սրապիոնյանը: ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից շնորհավորանքներ փոխանցեց դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը: ԿԳ նախարարության կողմից ելույթ ունեցավ փոխնախարար Մ. Մկրտչյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձները հրապարակեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կ. Մովսիսյանը: Ընթերցվեցին հոբելյանի առթիվ տարբեր երկրների դեսպանատների, գրական կազմակերպությունների, գրողների շնորհավորական ուղերձները: Ողջույնի խոսքով հանդես եկան ավագագույն գրող Սուրեն Մուրադյանը, Երկրապահ կամավորական միության նախագահի անունից ԵԿՄ անդամ Հա­կոբ Հակոբյանը, ով հրապարակեց նաև ԵԿՄ վար­չության նախագահի հրամանը Հայաստանի գրողների միու­թյանը 80-ամյակի կապակցությամբ «ԵԿՄ 20 տա­րի» հոբելյանական մեդալով պարգևատրելու մասին: ՀԳՄ-ին ողջունեցին նաև ՀՀ նկարիչների միության նախա­գահ Կարեն Աղամյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախա­գահ Արամ Սաթյանը, Վրաստանի ԳՄ անունից՝ թարգ­մանչուհի Անահիտ Բոստանջյանը: Հանդիսության ընթացքում մեծաթիվ գրողներ արժանացան տարբեր գերատեսչությունների և նախարարությունների մե­դալների և պարգևների: Հնչեցին բանաստեղծություններ, երգեր Ա. Գալստյանի, Գ. Սամվելյանի, Ա. Հարությունյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Համբարյանի կատարմամբ: