ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը ՀԳՄ 80-ամյակի առթիվ

Sargsyan

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ:

Հայ գրողներին միավորող առաջին խոշոր կառույցի հիմնադրումը կապված է մեր գրականության այնպիսի նշանավոր անունների հետ, ինչպիսիք են Չարենցը, Բակունցը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Զորյանը… Անցած տասնամյակներին Միությունը համալրվել է նոր սերունդների բազմաթիվ տաղանդավոր անհատականություններով, որոնք չնայած ժամանակի հարուցած բոլոր դժվարություններին, ոչ միայն արժանիորեն շարունակել են անցյալի լավագույն ավանդույթները, այլև զարգացրել ու հարստացրել նոր իրականությունը ճշմարտացիորեն արտացոլող բարձրարվեստ երկերով: Հատկապես գնահատելի է Գրողների միության գործունեությունը մեր երկրի անկախության վերականգնման ժամանակահատվածում, որի արդյունքում մեր գրականությունը հարստացել է Անկախության հաստատմանը, Արցախյան ազատամարտին, հայության համախմբմանն ու մեր պետականության կայացման ընթացքին վերաբերող արժեքավոր գործերով:

Համոզված եմ, որ այդ շարքը կշարունակվի՝ ամբողջացնելով մեր ժողովրդի նորագույն պատմության գեղարվեստական տարեգրու­թյունը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով նշանավոր հոբելյանի առթիվ Հայաստանի գրողների միությանը՝ բոլոր գրողներին մաղթում եմ ստեղծագործական անսպառ եռանդ, քաջառողջություն, նորանոր հղացումներ և իրագործումներ, ընթերցողներին՝ գեղագիտական վայելքի բազմաթիվ պահեր: