ՀԳՄ նախագահության և վարչության համատեղ նիստը

Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության և վարչության համատեղ նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկաներին հիշեցրեց, որ ՀԳՄ 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն կայանալու է հուլիսի 4-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում: Այնուհետև տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում հուլիսի 2-ին, ՀԳՄ Կլոր սրահում կբացվի գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ նկարիչը կներկայանա մեր դասական գրողների դիմանկարներով: Կլոր սրահում կփակցվեն դասական գրողների, իսկ միջանցքներից մեկում ՀԳՄ նախկին ղեկավարների լուսանկարները: Նույն օրը տեղի կունենա ՀԳՄ նորացված կայքի շնորհանդեսը: Կայքը առավել ամբողջական կներկայացնի ՀԳՄ գործունեությունն ու գրողներին առնչվող ստեղծագործական լրատվությունը:

Այնուհետև Էդ. Միլիտոնյանը ծանոթացրեց հոբելյանական երեկոյի ծրագրին և անդրադարձավ ապագա մի քանի խնդիրների: Առաջին կիսամյակում հաջողությամբ անցկացվեց հայ ժամանակակից արձակին նվիրված պլենումը: Աշնանը պլանավորվում է քննարկել նաև հայ ժամանակակից պոեզիայի խնդիրները: Հարցի շուրջ քննարկումների արդյունքում եղան մի շարք առաջարկներ: