ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի համար 2014 թվականը հագեցած տարի էր

ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի համար 2014 թվականը հագեցած տարի էր

 

2014 թվականը ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի համար հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով և նախաձեռնություններով։ Ներկայացնում ենք դրանք ըստ ամիսների՝

Հունվար

Տեղի է ունեցել Էլֆիք Զոհրաբյանի «Մկստանի պատմությունը» պիեսի բեմադրությունը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում։

.Լույս է տեսել «Երկունք» մատենաշարի երրորդ հատորը՝ «Հիվանդ աշուն. 20-րդ դարի ֆրանսիական պոեզիա» ժողովածուն՝ Մարինե Վանյանի թարգմանությամբ։

Ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է Կարլեն Ղարաջյանի պատմվածքների «Լիստոպադ» ժողովածուն։

Փետրվար

ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ փետրվարի 12-ին Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում, գրողի արձանի մոտ կայացել է հանդիսություն, նվիրված նրա ծննդյան օրվան։

«Անտարա» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի հայտարարած «Արձակ-2013» մրցույթում հաղթող ճանաչվածների թվում մրցանակի է արժանացել նաև Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը» պատմվածքը։

Փետրվարի 14-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը կազմակերպել են միջոցառում՝ նվիրված Հր. Մաթևոսյանի ծննդյան 79-ամյակին։ Կրկին հանդիսատեսի դատին է հանձնվել գրողի «Աշնան արև» գործի հիման վրա բեմադրված ներկայացումը։

Փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ լոռեցի գրողներն այցելել են Ստեփանավանի տարածաշրջանի Ուրասար գյուղի հիմնական դպրոց, հանդիպում ունեցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ։

Փետրվարի 20-ին Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հովհ. Թումանյանի 145-ամյակին։

Մարտ

Մարտի 14-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ոնեցավ միջոցառում՝ նվիրված ալավերդցի արձակագիր Ֆելիքս Շաքարյանի ծննդյան 75-ամյակին։

Մարտի 15-ին Ստ. Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրական միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։

Մարտի 17-ին Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի թիվ 3 մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Լենա Անթառանյանի և Նարինե Կռոյանի հետ։

Մարտի 21-ին լոռեցի գրողները պոեզիայի համաշխարհային օրը նշեցին «Օրրան» կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։

Ապրիլ

Նարինե Կռոյանը և Սիլվա Հովհաննիսյանն արժանացան «Օրանժ» գրքի մրցանակների՝ արձակ և չափածո անվանակարգերով։

Ապրիլի 10-ին Ստ. Զորյանի տուն-թանգարանում կայացավ «Հիվանդ աշուն» գրքի շնորհանդեսը, իսկ օրեր անց ցերեկույթ՝ նվիրված կին ստեղծագործողներին։

Ապրիլի 17-ին Վահագնիի միջնակարգ դպրոցում նշվեց Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 75-ամյակը։

Մայիս

Մայիսի 20-ին Վանաձորի տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գրքի շնորհանդեսը։ Հաջորդ ամիսներին նրա գրքի շնորհանդեսները տեղի ունեցան նաև Գյումրիում, Երևանում և Շուշիում։

Նույն օրը տեղի ունեցավ լոռեցի գրողների հանդիպումը Վանաձորի թիվ 16 միջնակարգ դպրոցում։

Հունիս

Հունիսի 6-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում նշվեց Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 90-ամյակը։

Ամփոփվեցին Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի արդյունքները։

«Գրականություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գիրքը։

Հուլիս

Հուլիսի 19-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ հանդիպում իրանահայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Խաչիկ Խաչերի հետ։

Լույս տեսավ Արթուր Միկոյանի պատմվածքների «Լուռ հոգիներ» ժողովածուն։

Օգոստոս

Օգոստոսի 22-ին Ստ. Զորյանի տուն-թանգարանի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհ. Շիրազի և Համո Սահյանի 100-ամյակներին և Պարույր Սևակի 90-ամյակին։

Նույն գրողների հոբելյաններին նվիրված ասմունքի երեկո տեղի ունեցավ Վանաձորի «Ջազ» սրճարանում։

Օգոստոսի 30-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ Սամվել Սոկրատյանի «Քաջ Նազարը և իր թիմը» գրքի շնորհանդեսը։

Սեպտեմբեր

Ալավերդում տեղի ունեցավ «Լոռի իմ սեր, իմ թախիծ» անթոլոգիայի  երկրորդ հատորի շնորհանդեսը։

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ստ. Զորյանի 145-ամյակին նվիրված հանդիսություններ տեղի ունեցան գրողի տուն-թանգարանում և պետական տեխնոլոգիական քոլեջում։

Հոկտեմբեր

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզային գրադարանում կայացած «Գրադարանային երեկո» միջոցառմանը հանդիպում էր կազմակերպվել լոռեցի գրողների հետ։

Նույն օրը կայացավ Վանաձորի «Թումանյան» գրատան բացումը։

Լույս տեսավ Նարինե Կռոյանի պատմվածքների «Ցեցի դեղը» ժողովածուն։

22-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած՝ Լևոն Անանյանի հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվեցին «Մուտք» երիտասարդական մրցանակաբաշխության արդյունքները։ «Արձակ» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Արթուր Միկոյանի «Լուռ հոգիներ» գիրքը։

Հրաչյա Սարուխանը պարգևատրվեց Մ. Լերմոնտովի անվան մեդալով։

Վանաձորի թիվ 3 մանկական գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Էդգար Պոյի մահվան 165-րդ և Օսկար Ուայլդի ծննդյան 160-րդ տարելիցներին։ Այն վարում էր բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը։

Ստ. Զորյանի տուն-թանգարանի բակում հանդիսավորությամբ նշվեց գրողի 125-ամյակը։

Նոյեմբեր

Նոյեմբերի 4-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ մանկավարժ, բանաստեղծ և արձակագիր Իվան Գոգչյանին նվիրված հուշ-ցերեկույթ՝ նրա ծննդյան 60-ամյակի կապակցությամբ և գրողի «Դեպի լույսն Արարատի» գրքի շնորհանդեսը։

Նոյեմբերի 5-ին Վանաձորի թիվ 2 մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ Հրաչյա Սարուխանի հետ։

Նոյեմբերի 19-ին Վանաձորի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին։

Նոյեմբերի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին։

Լույս տեսավ Ռաֆայել Մարգարյանի պատմվածքների «Մածնահաբեր» ժողովածուն։

«Անտարես» հրատարակչությունը  լույս ընծայեց Նարինե Կռոյանի վիպակների և պատմվածքների «Դառնածիններ» ժողովածուն։

 

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի  նախագահ