2018 թ. ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունը

50754153_437826836755582_2139811814207127552_n

2018 թ. ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունը

Հունվարի 25-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀՀ ազգային բանակին նվիրված ՀԳՄ, ՀՀ ՊՆ և ԵԿՄ համատեղ մրցանակների հանձնում: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Շանթ Մկրտչյանը(մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ), Նորայր Ադալյանը(մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ),Ռուզան Ասատրյանը (բանաստեղծուհի, հրապարակախոս), Արա Կետիկյանը(ԵԿՄ նախագահ), այնուհետև ՀԳՄ նախագահը հանձնեց մրցանակներ.

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿ
Գրիգոր Ջանիկյանին(Առաջին մրցանակ), Հովիկ Գրիգորյանին(Երկրորդ մրցանակ), Սաթենիկ Ղազարյանին(Երկրորդ մրցանակ), Երվանդ Վարդանյանին(Երրորդ մրցանակ), Սալբի Թասչեանին(Երրորդ մրցանակ), Տիգրան Պետրոսյանցին (Խրախուսական մրցանակ):

ՊՈԵԶԻԱ
Նոնա Պողոսյանին(Առաջին մրցանակ), Կորյուն Առաքելյանին(Առաջին մրցանակ), Գոհար Գալստյանին(Երկրորդ մրցանակ), Սուրեն Դավթյանին(Երկրորդ մրցանակ), Սամուել Վեմին(Երրորդ մրցանակ),

ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Ռուզան Ասատրյանին Հրանուշին(Խրախուսական մրցանակ) Ժաննա Հակոբյանին Ֆելիքս Բախչինյանին:

Հատուկ մրցանակներ ստացան բանաստեղծներ՝ Արտեմ Հարությունյանն ու Վարդան Հակոբյանը:

ԵԿՄ Վազգեն Սարգսյանի անվան մրցանակ ստացավ Էդվարդ Խաչիկյանը:

Մրցանակներ ստացան ՀԳՄ ոչ անդամներ Սամվել Մաճկալյանը, Լիանա Մայիլյանը, Արա Ալոյանը, Նազիկ Սարգսյանը, Աշուղ Աստղանուշը:

ԵԿՄ իր կողմից Հատուկ մրցանակների արժանացրեց Էդվարդ Միլիտոնյանին, Էդվարդ Խաչիկյանին, Վահագն Մուղնեցյանին,Սամվել Բեգլարյանին, Հովիկ Վարդումյանին, Արա Նազարեթյանին: Բանաստեղծներ՝ Կորյուն Առաքելյանը, Գոհար Գալստյանը, Նոնա Պողոսյանը և Հովիկ Գրիգորյանը կարդացին իրենց բանաստեղծություններից: