ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

      ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ     2014 ԹՎԱԿԱՆԻ

 

Հայաստանի      գրողների  միության   Տավուշի   մասնաճյուղն  առաջնորդվելով  Հ.Գ.Մ  կանոնադրությամբ:

ՀՀ-ում  գործող  օրենքներով    և  իր աշխատանքային պլաններով` 2014 թ թվականին  ծավալել  է  հետևյալ  գործունեությունը.

 

28.01-Ստեղծագործական  խմբով  այցելություն  Նոյեմբերյանում տեղակայված  ,,Ն,,   զորամաս:

Հանդիպում հրամկազմի   և  զինվորների հետ,նվիրումը` հայոց  բանակի  կազմավորման  օրվան:

 

19.02- Գեղարվեստական  գրականության  նվիրատվություն Նոյեմբերյանի գնդին:Նվիրվեցին  Հ.Գ.Մ-Ի  անդամներ  Ս.Բեգլարյանի  ,Զ.Պետրոսյանի  , Ս.Պողոսյանի,ինչպես նաև  տասնյակ  քաղաքացիների  կողմից  տրամադրված   հարյուրավոր  գրքեր:

 

21.03 –  Պոեզիայի  ցերեկույթ  Նոյեմբերյան  քաղաքի մշակույթի  պալատում և  Ջուջեվանի,Բաղանիսի  դպրոցներում  նվիրված  պոեզիայի միջազգային օրվան:Մասնակցեցին  Հ.Գ.Մ  մարզում  բնակվող  անդամներ  և  մի շարք  ստեղծագործողներ:

 

24.04-Թատերականացված  միջոցառում   ի  հիշատակ  եղեռնի  օրվան:

Սցենարը `  Սամվել  Բեգլարյանի,ձևավորումը   և բանաստեղծությունների շարքը`  Զավեն  Պետրոսյանի,ասմունքող  և  վարող  դերասանուհի  Նաիրա Աբրահամյան:

 

28.05- Հ.Գ.Մ  անդամ  գրողների  այցը  Նոյեմբերյանի  զորամաս  և  Տեխնիկա

կան  ուսումնարան:Հայրենասիրական  բանաստեղծությունների   ընթերցանություն   Զավեն  Պետրոսյանի    և  ուսումնարանի  սաների

կողմից:

 

01.06- ,,Սուրբ  Հովհաննես,,    եկեղեցու  բացման  և  օծման  արարաողություն

Կողբ  գյուղում` հանրապետության  նախագահի պատվելի մասնակցությամբ:

Սցենարը`   Սամվել  Բեգլարյանի:Հոգեվոր  պոեզիայի  ընթերցանու թյամբ     հանդես  եկան  Սուրեն  Պողոսյանը   և  Զավեն  Պետրոսյանը:

 

25.06-Հ.Գ.Մ  մասնաճյուղի  անդամների  ժողով: Օրակարգում.

1-ին  կիսամյակի  գործունեության  ամփոփում    և  երկրորդ  կիսամյակի անելիքների  ծրագրում

 

27.07  ,,Սիրո,ծաղկունքի  և   սարերի ամառ,,  միջոցառումների  շաբաթ

նվիրված  վարդավառին,հանդիպումներ ամառանոցներում

 

01.09- Մարզի  բոլոր  Հ.Գ.Մ  անդամները,յուրաքանչյուրն  իր բնակավայրում

մասնակցել  և ելույթ  է   ունեցել  ,,առաջին  զանգի,,  միջոցառումներին.

 

05.10-Տարածաշրջանային  միջոցառում  նվիրված ուսուցչի օրվան:Տոնի  արարողատեղի  /մշակույթի  պալատ/  նկարչական   ձև ավորումը` Զավեն.

Պետրոսյանի:Ցերեկույթի  ժամանակ  բանաստեղծությունների  ընթերցանությամբ հանդես  եկան  Ս.Բեգլարյանը,Զ.Պետրոսյանը, Ս.Պողոսյանը,բազմաթիվ այլ ստեղծագործողներ:

 

31.10-Պոեզիայի  ցերեկույթ  ,,Լոռի  և Տավուշ,,  Հ.Գ.Մ  սրահ

 

25-30.12  -Մարզի  գրողները  մասնակցություն  կունենան   Ամանորյա  հանդիսու թյուններին ,ամանորյա  խոսք,բանաստեղծություններ:

 

 

Հ.Գ  -Այս  բոլոր  միջոցառումների  մասին  ժամանակին  իրազեկվել  է  Հ.Գ.Մ

նախագահ  Էդվարդ  Միլիտոնյանը:Միջոցառումները   իրականացվել  են

անձնական  ծախսերով,   իմանալով  Հ.Գ.Մ-ի  ֆինանսական  ծանր վիճակը: