Հանդիպում Ճապոնիայի դեսպանի հետ

imgres

Հանդիպում Ճապոնիայի դեսպանի հետ
Ապրիլի 6-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի և դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավայի հետ: Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց վերջերս «Ճապոնական գրականության հրատարակում» կազմակերպության կողմից ստացված ժամանակակից ճապոնացի գրողների գրքերի համար: Նա ներկայացրեց տարբեր ժամանակներում հայերեն թարգմանված ճապոնական գրականությունը: Քննարկվեցին հայ և ճապոնացի գրողների համագործակցության հնարավորությունները: Պարոն Տագուչին ծանոթ էր հայ դասական գրականությանը և իր ուրախությունը հայտնեց հանդիպման առթիվ: ՀԳՄ նախագահը հյուրերին նվիրեց հայ դասական և ժամանակակից գրողների անգլերեն տպագրված գրքեր: