Հայտնի են «Արձակ-2014»-ի հաղթողները

Հայտնի են «Արձակ-2014»-ի հաղթողները

Ամփոփվեցին «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2014» պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխության արդյունքները:
Արդեն 4-րդ տարին անցկացվող մրցույթն այս տարի ունեցել է ամենաշատ հայտերը՝ 131, որոնցից վերջնական եզրափակիչ փուլ է անցել 26 մասնակից: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով այն, որ այս տարի ամենամեծ թվով մասնակիցներն են գրանցվել, խոսում է մրցույթի հանդեպ հետաքրքրության մասին: Բայց ժյուրիի և բոլորի ցանկությունն այն է, որ մասնակիցների քանակի հետ լինի նաև որակական առաջընթաց: Անկախ ամեն ինչից՝ եզրափակիչ փուլ անցած բոլոր 26 մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ, մրցույթի տարբեր հովանավորների կողմից որոշ մասնակիցներ ստացան հատուկ մրցանակներ, ոմանք էլ՝ «Անտարեսի» կողմից գրքեր: Իսկ գլխավոր մրցանակները տրվեցին. Հրաչ Սարիբեկյանին՝ «Բաց մնացած շիրիմ», Սարգիս Հովսեփյանին՝ «Երրորդ մաս», և Անի Ասատրյանին՝ «Բառեր» պատմվածքների համար: