ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ գրողներ, մեր ժողովուրդը ևս մի փորձություն հաղթահարեց՝ շնորհիվ իր հզոր ոգու համախմբումի, իր արժանապատիվ ու վեհանձն միասնականության: Ցավոք, այս օրերին ազերիների սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում եղան զինվորների ու քաղաքացիների ցավալի կորուստներ: Հայ գրողները միշտ էլ իրենց ներդրումն են ունեցել հայոց հերոսական գոյապայքարին, և պահն է նույն նվիրվածությամբ սատարելու մեր նահատակված զինվորների և վիրավորների ընտանիքներին, ավերված տների վերականգնմանը:
Սիրելի՛ գրողներ, հավատարիմ լինենք հայոց բանակի ու ժողովրդի կողքին լինելու մեր գրողական կոչմանը, մասնակցենք հայրենանվեր համահայկական նախաձեռնությանը:
ՀԳՄ-ն գումար է փոխանցել և պարբերաբար նոր փոխանցումներ կանի:
Աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցում կատարել հետևյալ բանկային հաշվին:
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ:
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT ARTSAM22:
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ