Հայաստանի գրողների միության հարգելի նախագահ, պարոն ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հայաստանի գրողների միության
հարգելի նախագահ, պարոն

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Լիտվայի Պոեզիայի երեկոն և լիտվացի բանաստեղծներին հյուրընկալելու, կազմակերպչական աշխատանքներին ակտիվ աջակցելու և միջոցառմանը ներկա գտնվելու համար:
Դեսպանատան ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Հայաստանի գրողների միության անձնակազմին՝ ջերմ և պատրաստակամ վերաբերմունքի, ներդրված ջանքերի համար:
Կարծում եմ, որ առաջին քայլերը՝ ավելի սերտ համագործակցության, արդեն արված են և կշարունակվեն ապագայում:
Ընդունեք խորին հարգանքներիս հավաստիքը:
Հարգանքով՝
ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և
լիազոր դեսպան ԷՐԻԿԱՍ ՊԵՏՐԻԿԱՍ