“Հաղթական մայիս” պոեզիայի փառատոն

33732044_1532897986837484_9210969146261504000_n

Հաղթական մայիս պոեզիայի փառատոն
Մայիսի 24-ի “Հաղթական մայիս” պոեզիայի փառատոնի շրջանակում ՀԳՄ պատվիրակությունը Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Ապարանի Զարզանդ Դարյանի անվան քաղաքային գրադարանում: Պատվիրակության կազմում, ի թիվս նախորդ օրվա մասնակիցների, ընդգրկվել էին նաև Վրեժ Սարուխանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Արա Արթյանը, Դավիթ Ավետիսյանը, Անահիտ Արփենը, Ռազմիկ Գալստյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ստեփան Միքայելյանը, Արտավազդ Նազարյանը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և “Նիգ-Ապարան” հայրենակցական միության հետ համատեղ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ հաղթանակ բառը բոլորիս հոգու մեջ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա տեղանուններով է արձագանքվում: “Մազից կախված ճակատագիր մի ժողովրդի, որի ապագան որոշեցին այդ երեք ճակատամարտերը. այս հաղթանակների ծնունդն էր առաջին հանրապետությունը”,- ասաց նա՝ շեշտելով, որ Արցախյան պատերազմի ոգին թրծվել է հենց այս ճակատամարտերում:
Վրեժ Սարուխանյանը խոսեց այն հզոր էներgիայի, արժանապատվության, հզոր լիցքի մասին, որ դարեր շարունակ ունեցել է Ապարանի ժողովուրդը և ամենավճռորոշ պահին կանգնել է ոտքի: “Այդ երեք ճակատամարտերը այն հիմքն էին, որի վրա ստեղծվեց հայոց Առաջին Հանրապետությունը”, – նշեց նա:
“Եթե ապարանցիները չփակեին թշնամու ճանապարհը, ի՞նչ կկատարվեր Հայաստանի հետ: Փակելով թշնամու ճանապարհը՝ ելք բացեցիք, որ Հայաստանն ապրի ու զարգանա”,- դիմելով հանդիսատեսին՝ ասաց Կորյուն Առաքելյանը:
Ներկա բանաստեղծները մեկ անգամ ևս արժևորեցին մայիսյան հաղթանակների պատմական նշանակությունը և կարդացին իրենց բանաստեղծություններից:
Հանդիպումը վարում էր Արևշատ Ավագյանը: