ԿՈՉ

ԿՈՉ

Մայիսի սկզբներին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում աճուրդի է դրվելու Վիլյամ Սարոյանի տունը: Տան պատին փակցված հուշատախտակը վկայում է, որ գրողը 17 տարի այդ տանն է ապրել, որտեղ ծնունդ են առել նրա մեծ գրականության 10 հատորները:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հր. Հակոբյանը կոչով դիմում են հայրենի և սփյուռքահայ բարերարներին՝ գնել Վիլյամ Սարոյանի տունը` թանգարան-ինստիտուտ դարձնելու նպատակով:
Եթե հիմա տեր չկանգնենք սարոյանական շնչով լեցուն այդ գողտրիկ տանը, ապա հետագայում առավել դժվար, գուցեև այլևս անհնար լինի վերստանալ ուրիշի ձեռքերից: