Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

images

Երևա­նի հին կենտ­րո­նի ան­հե­տաց­ման դա­վադ­րու­թյան մեկ­նա­կե­տի հետ շրջա­նա­ռութ­յան մեջ դրվե­ցին «կռի­սա­նոց», «ճար­տա­րա­պե­տա­կան ար­ժեք չներ­կա­յաց­նող», «հին» ո­րա­կում­նե­րը, և՝­ այն­պի­սի ժրա­ջան աղ­մու­կով, ո­րը կլա­նեց բա­նա­կա­նութ­յան խոսքն ու ան­գամ ճի­չը: Ա­սենք, երկ­նա­ռաք ա­ղա­ղակ­ներն էլ դա­տա­պարտ­ված էին ան­տես­վե­լու, քա­նի որ «նոր քա­ղա­քի» տես­լա­կանն ի­րենց ամ­բի­ցիոզ ձգտում­նե­րից ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լու՝ ա­մեն ին­չի պատ­րաստ, ա­վե­րա­կող­նե­րին ձայ­նակ­ցող­ներ էլ հայտն­վե­ցին, նաև՝ մտա­վո­րա­կա­նութ­յան մի­ջից, նաև՝ բնիկ երևան­ցի­ներ: «Հին տնե­րը» հան­կարծ դարձ­րին խա­րան այն նույն քա­ղա­քի հա­մար, որ­տեղ այդ «հի­նը» ոչ միայն տնե­րի, նեղ­լիկ փո­ղոց­նե­րի ու ժա­մա­նա­կավ­րեպ ջրմու­ղի կույտ էր, այլև այն տեղանքի մշա­կույ­թը, որ­տեղ մար­դիկ էին ապ­րում: Ու ե­թե չկա, սպա­նում ես այդ մշա­կույ­թը, ան­գամ ա­մե­նաէ­լի­տար տնե­րում մար­դիկ ար­մատ չեն գցի: Վկան՝ գի­շեր­նե­րը մութ պա­տու­հան­նե­րով Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յին նա­յող է­լի­տար­նե­րը… Քա­ղա­քի մշա­կույ­թի նկատ­մամբ ան­փույթ վե­րա­բեր­մուն­քը, այն է՝ հին տնե­րի ոչն­չա­ցու­մը, փա­կու­ղի-թուղ­թու­գիր է. բիզ­նե­սը, սպա­սարկ­ման ո­լորտն ու մնաց­յալն էլ կմնան (ու մնա­ցին) ա­ռանց մշա­կույ­թի: Քա­նի որ այդ ա­մե­նը այն նույն մշա­կույթն է, ո­րը կա՛մ ­կա, կա՛մ չ­կա:
Ա­յո՛, հին կենտ­րո­նը ան­բա­րե­տես էր, առ­նետ­ներ կա­յին (կար­ծես մյուս թա­ղա­մա­սե­րում չկա­յին ու չկան), հին ու կի­սա­քանդ տնե­րի պա­կաս էլ չկար, և դա շատ վատ էր: Բայց դա չէր նշա­նա­կում, որ միակ ել­քը քան­դելն էր: Այդ հինն ու կի­սա­քան­դը պետք էր վե­րա­կանգ­նել, մաք­րել ու դարձ­նել մեր քա­ղա­քի ՍԻՐ­ՏԸ: Չհա­վա­տաց­նել, որ մեկ այլ տե­ղում դրանք կվե­րա­կանգն­վեն: Հա­վա­տա­ցող չե­ղավ, շեն­քերն էլ չվե­րա­կանգն­վե­ցին, բա­ցի մե­կից, որ այդ­պես էլ իր նոր տե­ղում ի­րեն չի գտնում… Քա­ղա­քից ջնջե­ցին նրա հի­շո­ղութ­յան մի մա­սը, ջնջե­ցին՝ վայրկ­յան իսկ չվա­րա­նե­լով, որ այն ի­րո՛ք գ­րա­վիչ կա­րող էր լի­նել տու­րիստ­նե­րի հա­մար, որ այն ի­րո՛ք ­պատ­մա­կան հու­շար­ձան էր, որ նրա­նով կա­րո՛ղ­ էինք հպար­տա­նալ: Ջնջող­նե­րը ի­րենց նե­ղութ­յուն չտվե­ցին գո­նե հարց­նել ի­րենք ի­րենց՝ ին­չո՞ւ­ են գնում եվ­րո­պա­նե­րը (կա­զի­նո­նե­րի ու նմա­նօ­րի­նակ հաս­տա­տութ­յուն­նե­րի սի­րա­հար­նե­րի մա­սին չէ խոս­քը), ե­թե հարց­նեին, կա­րող է և պա­տաս­խա­նը գտնեին. որ գնում են տես­նե­լու հին ամ­րոց­ներն ու շեն­քե­րը, կղմինդ­րա­ծածկ տա­նիք­նե­րը, հար­յու­րամ­յա մամ­ռա­ծածկ պա­տե­րը, որ Պրա­հա­յում Հին Պրա­հա են այ­ցե­լում, իսկ նո­րա­կա­ռույց շրջան­նե­րին հպան­ցիկ հա­յացք իսկ չեն գցում: Որ հե­ռա­վոր աֆ­րի­կա­նե­րում ա­գահ հա­յացք­նե­րով զննում են ճյու­ղե­րով կա­ռուց­ված հյու­ղակ­նե­րը: Եվ այդ ա­մե­նի հա­մար վճա­րում են ու քիչ չեն վճա­րում: (Այս կռվա­նը վկա­յա­բե­րում եմ, քա­նի որ ո­մանց հա­մար միայն փո­ղի գոր­ծոնն է գոր­ծուն ու գոր­ծում…): Մե­ծա­մաս­նու­թյան հա­մար իր տան շե­մից այն կողմ՝ տա­րած­քը, իր պա­տու­հա­նից՝ երևա­ցող տե­սա­րա­նը, սո­վո­րա­կան են, ան­գամ՝ ու­շադ­րութ­յան ա­նար­ժան: Բայց նրանք, ովքեր հանձն էին ա­ռել ո­րո­շել քա­ղա­քի ճա­կա­տա­գի­րը, պի­տի տես­նեին և՛ այդ տա­րած­քը, և՛ տե­սա­րա­նը ու գնա­հա­տեին Ժա­մա­նա­կի մեջ: Չու­զե­ցին: Չկա­րո­ղա­ցան: Նրանք մեր սիրտ ու հո­գի ու­նե­ցող քա­ղա­քի հին, տաք կենտ­րո­նը վե­րա­ծե­ցին հյու­սի­սա­յին սառ­նութ­յան քա­րա­կույ­տի՝ թա­քուն հու­սա­լով, որ այդ­պես ի­րենց ան­մա­հութ­յունն են գրան­ցում Ժա­մա­նա­կի մեջ: Ու գու­ցե մեկ­նու­մե­կը նրանց ա­կան­ջին հասց­նի, որ ի­րենց կա­ռու­ցա­ծ ու քա­ռա­կու­սի մետ­րե­րի- թանկ գնե­րի վե­րա­ծա­ծը ի սկզբա­նե սնանկ է և՛ քա­ղա­քի բնա­կիչ­նե­րի, և՛ քա­ղաքն այ­ցե­լող­նե­րի հա­մար: Ո­րով­հետև Քա­ղա­քի Հի­շո­ղութ­յու­նը վրեժխն­դիր լի­նե­լու ի­րա­վունք ունի:
ՀԳ. Կա­սեք՝ ին­չո՞ւ­ եմ հին օ­րե­րը հի­շել… Քա­ղա­քում Հի­շո­ղութ­յուն ու­նե­ցող մի եր­կու շենք է մնա­ցել, չեմ ու­զում մի քա­նի տա­րի հե­տո էլ նրանց մա­սին հետա­հա­յաց մա­հա­խո­սա­կան կար­դալ…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ