Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

images

Այս ան­գամ էլ ա­ռա­վոտ­յան արթ­նա­ցանք հա­կա­սա­կան զգա­ցում­նե­րով՝ գար­նան ա­ռա­ջին օրն է. եր­կին­քը, օ­դը, արևը՝ կեն­սա­հաս­տատ ու ու­րա­խու­թ­յուն բե­րող… Գար­նան ա­ռա­ջին օրն է, և ար­դեն ութե­րորդ ան­գամ, պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­ված, առն­վազն տասը զոհ­ված ՀՀ ­քա­ղա­քա­ցի­նե­րի տնե­րում եր­կին­քը, օ­դը, արևը… կեն­սա­հա­ստա՞տ­ է, ուրա­խութ­յուն բե­րո՞ղ:
Ի­հար­կե, գար­նան ա­ռա­ջին օրը արթ­նա­ցող մեր բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը չեն տա­րու­բեր­վում այս ի­րա­րա­մերժ զգա­ցում­նե­րի միջև, կան որ՝ ոչ թե մո­ռա­ցել են, այլ նույ­նիսկ հասց­րել են չգի­տե­նալ: Աս­վա­ծի մեջ կշտամ­բանք չփնտրեք՝ մե­զա­նից ա­մեն մեկն ընտ­րում է իր ապ­րե­լու գաղտ­նա­գի­րը: Մյուս կող­մից էլ չդա­տես-չդատ­վես աստ­վա­ծաշնչ­յան բա­նաձևն­ է ի­րեն հի­շեց­նում: Դրա հա­մար էլ մար­տի­մեկ­յան զո­հե­րի հի­շա­տա­կին խո­նարհ­վե­լու գնա­ցող եր­թի մի­ջից նա­յե­լով կող­քով սու­րա­ցող մե­քե­նա­նե­րին, մայ­թե­րին կանգ­նած-նա­յող կամ ան­հա­ղորդ ի­րենց ճամ­փին հետևող մարդ­կանց՝ մտքովս էլ չի անց­նում ին­ձո­ւինձ հարց­նել՝ ին­չո՞ւ­ են ան­տար­բեր (նոր եմ այս փի­լի­սո­փա­յա­կան հանգս­տութ­յու­նը ձեռք բե­րել, մի եր­կու տա­րի ա­ռաջ, թե­կուզ ին­ձո­ւինձ, հարց չէր՝ պա­հանջ էր):
Մի­լիո­նա­նոց քա­ղա­քում հա­զա­րա­վոր մարդ­կանց եր­թը հպար­տո­րեն շա՞տ­ է, թե՞ ա­մո­թա­լի քիչ: Ըն­դա­մե­նը ութ տա­րի ա­ռաջ այս նույն փո­ղոց­նե­րում ՀՀ սպան­ված ­քա­ղա­քա­ցի­նե­րի հի­շա­տա­կին հա­զա­րա­վոր ծա­ղիկ դնող­նե­րի կող­քին հար­յուր հա­զա­րա­վոր­նե­րի ան­մաս­նա­կից ներ­կա­յութ­յու­նը ի՞նչ­ է նշագ­րում մեր բո­լո­րի Վաղ­վա օր­վա մեջ: Հար­ցեր են, որ ար­դեն փի­լի­սո­փա­յա­կան հանգս­տութ­յամբ ու ոչ նա­խորդ տա­րի­նե­րի զգաց­մուն­քայ­նութ­յամբ տա­լիս եմ՝ ոչ ին­ձո­ւինձ: Ութ տա­րի ա­ռաջ հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­ցանք կա­տա­րած ու դեռ պատ­ժի չար­ժա­նա­ցած­նե­րը առն­վազն ևս ­մեկ տար­վա ին­դուլ­գեն­ցիա ստա­ցան… Մեր նո­րա­գույն պատ­մու­թյան այս ող­բեր­գա­կան է­ջի քստմնե­լի մե­ղա­վոր­նե­րը հաշ­վի­չի վրա մեկ տա­րի էլ կա­վե­լաց­նեն՝ ա­ռա­վել հա­մոզ­վա­ծութ­յամբ, որ ժա­մա­նա­կը ա­մեն ինչ մո­ռաց­նում ու հար­թեց­նում է: Իսկ նրան­ցից ո­րոշ­նե­րը գու­ցե կար­դա­ցե՞լ են Մար­կե­սի «Հար­յուր տար­վա մե­նութ­յունն» ու հատ­կա­պես այն դրվագն են փայ­փա­յում, երբ ան­սահ­ման եր­կար ու ա­նաղ­մուկ գնաց­քով գնդա­կա­հար­ված­նե­րին տա­նում էին քա­ղա­քից դուրս, իսկ քա­ղա­քի ներ­սում ար­դեն մո­ռա­ցել էին կա­տար­վա­ծը և Խո­սե Ար­կա­դիո Երկ­րոր­դի հար­ցին պա­տաս­խա­նում էին. «Մե­ռած­ներ չեն եղել»…
Մար­տի 1 տե­սած, մի­լիո­նա­նոց բնակ­չութ­յուն ու­նե­ցող քա­ղա­քի գլխա­վոր պո­ղո­տա­յով քայ­լում են ՀՀ ­քա­ղա­քա­ցի­նե­րը: Կարևոր չէ՝ քա­նի հա­զար, ա­ռա­վել ան­կարևոր է՝ այն մի­լիո­նի քա­նի տո­կո­սը: Նրանց եր­թը կեղծ­ված ընտ­րութ­յուն­նե­րի հետևան­քով ընդվ­զած ՀՀ ­քա­ղա­քա­ցի­նե­րից տասը սպան­ված­նե­րի հի­շա­տա­կի խնկար­կումն է: Բայց՝ ոչ միայն: Նրան­ցից յու­րա­քանչ­յուրն իր մեջ պա­հում է գար­նան ա­ռա­ջին օր­վա սահմռ­կե­լի հու­շը, ու քա­նի դեռ Եր­թը կլի­նի, մեր քա­ղա­քից հե­ռու կմնա Մա­կոն­դո քա­ղա­քի այն օ­րե­րի ուր­վա­կա­նը, երբ նրա բնա­կիչ­նե­րը ի­րենց հի­շո­ղութ­յու­նից ջնջե­ցին քա­ղա­քից ա­նաղ­մուկ հե­ռա­ցող, ան­սահ­ման եր­կար գնաց­քը…

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ