ԿԱՍՏԵԼԼՈ ԴԻ ԴՈՒԻՆՈՅԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ԿԱՍՏԵԼԼՈ ԴԻ ԴՈՒԻՆՈՅԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Իտալիայի Տրիեստեի շրջանում տեղի է ունենալու Կաստելլո Դի Դուինոյի պոեզիայի միջազգային XII մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդներ: Թեման է «Ոճ և ծագում» (կյանք, մտածողություն, արվեստ…) :
Մրցույթը բաղկացած է երկու բաժնից.

1. Անտիպ բանաստեղծություն (առավելագույնը՝ 40 տող)
2. Դրամատուրգիա. մենախոսություն կամ երկխոսություն (առավելագույնը՝ 5 էջ)

Մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ անտիպ բանաստեղծություն կամ դրամատիկական ստեղծագործություն մայրենի լեզվով և թարգմանությունը անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն կամ իտալերեն:Կից պետք է ներկայացնել մասնակցության հայտ, ուր գրված է դիմողի

Անուն Ազգանուն
Ծննդյան թիվ Ազգություն
Հասցե Քաղաք, Երկիր
Հեռախոս Էլ. հասցե
Զբաղմունքը

Հավաստիացում, որ ստեղծագործությունն անտիպ է և հեղինակը թույլատրում է հրատարակումը:
Մրցանակը՝ € 500
Ցանկացողները կարող են ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը

castelloduinopoesia@gmail.com

կամ

Prof. Gabriella Valera Gruber,
Via Matteotti 21, 34138,
Trieste, Italy

հասցեներով:
Վերջնաժամկետը՝ 2015թ. նոյեմբերի 10:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԳՄ միջազգային կապերի բաժին: