ԼՈՒՐ ԱԹԵՆՔԻՑ

Militonyan

ԼՈՒՐ ԱԹԵՆՔԻՑ
Վերջերս IBBY-ի Հայաստանի ազգային բաժանմունքը Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Պատրիսիա Ալդանայից ստացել է հավաստագիր, առ այն, որ Մանկապատանեկան գրքերի միջազգային կոմիտեն շնորհավորում է Էդվարդ Միլիտոնյանին 2018 թվականի Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի հավակնորդների վերջնական ցանկում ընդգրկվելու համար: Նշենք, որ մրցանակի է արժանացել ճապոնուհի 83-ամյա գրող Էյկո Կադանոն: