ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ԲՀԳ միջազգային ակադեմիայի անդամ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը` ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է Երևանի պետհամալսարանի ասպիրանտուրան: Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում  («Գեղարվեստաթատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և Ճարտարագիտական համալսարաններում.) : Աշխատել է Երևանի մասնագիտական կողմնորոշման կենտրոնում նախ` խմբագիր, այնուհետև որպես բաժնի վարիչ/1988-1991թթ/: 1997թ-ին աշխատել է Բարձրագույն կրթության պրոբլեմների գիտահետազոտական կենտրոնի հրատարակչության բաժնում որպես խմբագիր: 2005-2007թթ < Պետություն և գործարարություն> թերթի հիմնադիր խմբագիրն էր:
Հեղինակ է 25 գրքի:

ԵՐԿԵՐ

1. Գրչով և զենքով (Թաթուլ Հուրյանի կյանքը և գործունեությունը), գիտական մենագրություն, Եր., 2010թ.։
2. Արյան հիշողություն, վեպ, Եր., 2009թ.։
3. Փլուզված սիրո հովիտներ, վեպ, Եր., 2008թ.։
4. Ղարաբաղի ճակատագիրը, (պատմավեպ), Եր., 2007թ.։
5. Սիրո աղոթքներ, (բանաստեղծություններ), Եր., 1992թ.։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման:

2. 2014թ. արժանացել է ԲՀԳ միջազգային ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» մեդալի:

3. 2014թ. հայրենասիրական աշխատանքներ լուսաբանելու համար արժանացել է ԼՂՀ ԱԿԱՀ միության «Հայրենիք և հավատ» ոսկե մեդալի:

3. 2015թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության <Արձակ>-ի անվանակարգում դիպլոմի:

4. 2016 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում 2-րդ մրցանակի «Չսպիացած հոգիների ցավը» գրքի համար։

5. 2016թ. արժանացել է ՀՀ Պն «Գարեգին Նժդեհ» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալների հայրենանպաստ գործունեության համար:

6. 2017թ արժանացել է ՀՀ Պն «Մարշալ Օհանյան» հուշամեդալի:

7. 2018թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով գրական մրցանակի «Ապրիլյան հերոսամարտ» գրքի համար։

8. 2019թ.արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության գրական մրցանակի <Հայի գենը> վեպի համար։

 

Հասցե՝ Երևան 35, Լեփսիուսի 12, բն. 32
հեռ. բն. 24-16-72, բջջ. 093-15-21-73, 091-11-15-93.
Էլ.փոստ` janet-2006@mail.ru