Թորոս Թորանյանի 90-ամյա հոբելյանը

Թորոս_Թորանեան_01

Թորոս Թորանյանի 90-ամյա հոբելյանը
Մարտի 27-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված գրական հանդիսություն:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Հրանուշ Հակոբյանը(ՀՀ սփյուռքի նախարար), Սերժ Սրապիոնյանը (ՀՀ սՓյուռքի փոխնախարար), Հովիկ Յորդեկյանը(ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն), Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Արևշատ Ավագյանը(բանաստեղծ), Մարգար Շարապխանյանը(արձակագիր, գրականագետ), Սեյրանուհի Գեղամյանը(արձակագիր), Գրիգոր Ջանիկյանը(արձակագիր, հրապարակախոս), Ալիս Հովհաննիսյանը(արձակագիր, հրապարակախոս),Պերճուհի Ավետյանը(սիրիահայ արձակագիր, հրապարակախոս)և վերջում՝ Թորոս Թորանյանը:
Հանդիսությունը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը: