ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ անդամ 1977թ.

Ծնվել է 1952թ. մայիսի 12-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում («Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն»)։ Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ, ապա վարչության պետ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետ։ Այժմ ՀԳՄ նախագահն է և ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետը։ Հեղինակ է երեք տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուների։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները՝ հասցեագրված թե մեծերին և թե մանուկներին, պարբերաբար տպագրվել են տարբեր լեզուներով (15 գիրք)։ Նրա նկարչական աշխատանքների ցուցահանդեսները բացվել են Հայաստանում և արտերկրում։ Արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման (2012 թ.)։ 43 հայերեն գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Է, Եր., 2013։
2. Ձիու քայլ (դրամատուրգիա), Եր., 2004։
3. Վահագն վիշապաքաղի արկածները (արձակ), Եր., 2003։
4. Այս պահին, Եր., 2003։
5. Գնելը դրսում, Գնելը ներսում, Եր.,1982։
ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. «Է» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
2. 2012 թ. Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գիրքն արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցույթի 2-րդ մրցանակի։
3. 2007 թ. «Հայոց արևակենտրոն կնիքը» գիրքն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
4. 2005 թ. «Վահագն Վիշապաքաղի արկածները» գրքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
5. 1987թ. «Կենաց ծառ» բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն Մոսկվայում արժանացել է Մաքսիմ Գորկու անվան մրցանակի։

Հասցե՝ Երևան 05, Յու. Գագարինի 135,
հեռ. բն. 77-20-30, աշխ. 52-86-00, 56-38-11։