ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1957 թ. հոկտեմբերի 5-ին, Թբիլիսի քաղաքում (Վրաստանի Հանրապետություն)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։
Եղել է «Տրանսպորտի և հաղորդակցության» փոխնախարար (1994-1998 թթ.), ՆԳՆ լրատվական վարչության պետի տեղակալ (1998-2002 թթ.)։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալն է (2002 թ.-ից)։ Ոստիկանության գնդապետ է։
Հեղինակ է 16 գրքի։ Հեղինակ է կինո‎ֆիլմերի սցենարների։

ԵՐԿԵՐ

1. Եվ արևը մայր մտավ լուսաբացին, Եր., 2013։
2. Սուրբ մասունքի առեղծվածը, Եր., 2012։
3. Զուգահեռ աշխարհներ, Եր., 2011։
4. Սարգիս Զորավար, Եր., 2011։
5. Տրդատ Մեծ, Եր. 2001։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ ոստիկանության նախարարության «Արամ Մանուկյան» մեդալի։
3. 2011 թ. «Սպիտակ գայլ» պատմվածաշարն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
4. 2006 թ. արժանացել է ՀՀ նախագահի «Մարտական ծառայության համար» մեդալի։
5. 2000 թ. արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալի։

Հասցե՝ Երևան 19, Աղբյուր Սերոբի 2Ա, բն. 34
հեռ. բն. 27-63-80, աշխ. 0237 – 2-60-04
բջջ. 091-88-32-33