ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

timthumb

Կյանքը՝ հանելուկ
…Երբ ցավալի լուրն իմացա, ահավոր տխրեցի: Ընդամենը օրեր առաջ էինք հանդիպել, զրուցել, կարծես ոչինչ չէր կանխագուշակում նման ավարտ: Թոռնիկս՝ երկրորդ դասարանցի Ադրիանան, հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ասացի՝ մահացել է Երվանդ Պետրոսյանը: Գիտեր, ճանաչում էր՝ միշտ բարի ժպիտով այդ պապիկը մանկական իր գրքերը նրան էլ էր նվիրում: Հանկարծ անհետացավ ու ետ եկավ «Հազար ու մի հանելուկ-ը ձեռքին, որի առաջաբանում Երվանդը այսպիսի տողեր ունի. «Այո՛, կյանքն ինքը մի վիթխարի հանելուկ է՝ ինքն էլ իր հերթին լեցուն մանր ու մեծ անհամար հանելուկներով: Եվ մարդիկ, ուզած-չուզած՝ հանելուկներ լուծելով են առաջ շարժվում, սկսած ծնունդից մինչև ծերություն: Եվ նրանց սպառում չկա, մի լուծված հանելուկին մեկ կամ ավելի նոր ծնվածներ են հաջորդում և, ուրեմն, քանի ապրում ենք, կանք, նրանք անպակաս են մեր շրջապատից ու մեզանից: Այս փիլիսոփայությունը Երվանդը դրել է նաև չափածո տողերի մեջ.
Կյանքը, կյանքը հազարադեմ
Հանելուկ է ամենամեծ…
Ու դրա հետ, ճուտերի պես,
Բյուր հանելուկ ունի իր մեջ…
Սիրում էր հուշեր պատմել՝ «Այնքա՜ն բան կա հիշելու, պատմելու…ե, ասում էր հոգոց հանելով: Առաջարկեցի գրել, թղթին հանձնել՝ սերունդներին ի պահ: Ժպտաց՝ «Ախր, ժամանակ չկա, դեռ անավարտ ուրիշ ծրագրեր ունեմե: Բայց… մի քանի ամիս անց եկավ՝ «Ինքս իմ ետևիցե հուշագրությունը թևի տակ… Առաջին գիրքն էր, ոգևորված մտորում էր շարունակության մասին…
Ահա այդպես՝ մանկական անաղարտ հոգով ու մտածողությամբ, մեծ ու փոքր ծրագրերը ավարտին չհասցրած, անսպասելի հեռացավ, ապրողներին թողնելով կյանքի բազում հանելուկները լուծելու հոգսը…
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ՀԵՏՄԱՀՈՒ ՆԱՄԱԿ ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Բարև, Երվանդ.
Դիմում եմ քեզ այնպես, ինչպես տարիներ շարունակ` ամեն անգամ հանդիպելիս: Որովհետև դժվար է հավատալ, որ դու կյանքից հեռացել ես անվերադարձ: Ինչպես չհավատացի այն պահին, երբ հեռախոսում դողաց Տիգրան որդուդ ձայնը.
– Հայրիկը… գնաց…
Որդուդ լեզուն չզորեց արտաբերելու «մահե դաժան բառը: Որքան էլ անսպասելի՝ ինքս էլ առաջին պահին շփոթահար չընկալեցի, թե իրականում ինչ է պատահել: Ինչպե՞ս թե՝ գնացիր: Մի քանի շաբաթ առաջ հանդիպել էինք «Ծիծեռնակումե. առույգ ու կենսուրախ տրամադրությամբ ինձ նվիրեցիր ինքնակենսագրական «Ինքս իմ ետևից գիրքը.
– Մեր ծննդավայրի, իմ ու քո մանկության մասին եմ գրել, կարծիքիդ կսպասեմ,- ասացիր:
Ու ես էլ, հապճեպ թերթելով, կատակեցի.
– Ի՞նչ ես ինքդ ընկել քո ետևից… Վերջդ եկե՞լ է, ի՞նչ է…
Ինչպես միշտ՝ ընդունեցիր ներողամտաբար.
– Բոլորիս վերջն էլ մի օր գալու է,¬ հետո մի տեսակ մտահոգ ավելացրիր,¬ բայց ես դեռ իմ ետևից առաջ գնալու հույս ունեմ…
Ափսո՜ս, քեզ ու մեզ էլ հուսախաբ արեցիր:
Ինչերի՜ միջով էիր անցել, բայց երբեք չէիր հուսահատվել: Տարբեր ժամանակներում քանի՜ վիրահատություն էիր տարել, բայց ապրելու¬արարելու ներհուն տարերքդ չէր խամրել: Այդ դաժան, քո իսկ խոսքերով, «հրեշավոր հիվանդությունըե՝ քաղցկեղը, «հանկար- ծակիե, մի քանի օրում ինչպե՞ս մեզա-նից քեզ բաժանեց: Եվ ես նորից անցնում եմ հուշագրքիդ այս տողերի վրայով: «Ա՜խ, այդ հրեշավոր հիվանդությունը, որ կարճ ժամանակում մեզանից խլեց մեծ տաղանդի տեր մարդկանց՝ Հովհաննես Գրիգորյանին, Լևոն Խեչոյանին, Վրեժ Իսրայելյանին, Ազատ Գասպարյանին…ե:
Այս տողերը գրելիս ի՜նչ իմանայիր, որ մի քանի ամիս անց ինքդ էլ նույն «հրեշավորե հիվանդության զոհն ես լինելու…
…Ու նորից, ու կրկին էջ առ էջ թերթում եմ գիրքդ. հուշեր, որ թանկ ու հարազատ են նաև ինձ համար: Ի՜նչ հրաշալի ես նկարագրել Արագածի լեռնահովտում ծաղկած մեր հայրենի գյուղը, դպրոցական մեր անհոգ ու անլույս տարիները՝ մթագնված երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներով: Ինքս էլ քեզ հետ ու քո ետևից երկար ճանապարհ անցա և պատրաստվում էի քեզ զանգահարել, երբ…
Ու հիմա ինչպե՞ս հաշտվեմ դաժան իրողության հետ, որ դու գնացել ես, ու ես այլևս հնարավորություն չունեմ դեմ-դիմաց զրուցելու-«կիսվելուե քո այս հուշագրքի առիթով և հիշեցնելու մեր հայտնի զվարճախոսությունը: «Լսի՛ր, Երվանդ,- մի անգամ նորից կատակել էի,- մեր գյուղն ընդամենը երկու տաղանդավոր զավակ է աշխարհին պարգևել: Մեկը հաստատ դու եսե: «Երկրորդն էլ, իհարկե, դու ես, չէ՞ե,¬ ասացիր, չառարկեցի, ու միասին մի լավ ծիծաղեցինք:
Ու հիմա, լսո՞ւմ ես, մի կողմ դնելով մեր «հարյուր տարվաե ընկերությունը, առանց իսկ վերապահումի, հաստատագրում եմ, որ քո այս գիրքը հուշագրական հետաքրքիր և ինքնատիպ երևույթ է այդ ժանրի վերջին տասնամյակների համապատկերում:
Հուշագրքի վերջին տողերը ցավի ու նվիրումի ներբող են կյանքից հեռացած քրոջդ հիշատակին.
…Սակայն, սփոփում ենք, որ չենք
անցնի անհետք,
Ծաղկասերմ ենք թողնում ու
ծաղկաբույր…
Այս տողերը վերահասցեագրում եմ քեզ, իմ թանկագին ընկեր: Գնացիր, բայց թողեցիր լուսավոր հետագիծ վերջին տասնամյակների մեր «մեծականե ու մանկական պոեզիայի մայրուղում:
Դու քո «Պատուհանե¬ով մտար «մեծականե գրականություն, ու հաջորդ՝ «Անվախճան օրե, «Գիրք ծաղկանցե, «Արագածից Արագածե, «Գիրք ելիցե ժողովածուներով այդ գրականության մերօրյա երևելի դեմքերից մեկը դարձար: Բայց ինքդ էլ գիտես, որ, այնուամենայնիվ, առաջին հերթին քո մանկական «գրքերի երամովե ես մնայուն տեղ հաստատել ժամանակակից հայ մանկագրությունում, գրքեր, որ մանկանց սերունդների հետ խոսել են, այո՛, հենց խոսել են նրանց մտածողությանն ու հոգեբանությանը հարազատ լեզվով, ինքնատիպ ոճական հյուս- վածքով, խաղային¬զվարճալի տարերքով, շրջապատող աշխարհի, բնության գաղտնիքների, նրա գույների ու ձայների պատկերախոս «թարգմանությամբե: Քո բանաստեղծությունների
զվարթ աշխարհում երեխան իրեն
զգում է ծանոթ, հոգեհարազատ տարերքի մեջ, մի մթնոլորտում, որտեղ այնքա՜ն կանաչ¬կապույտ իրական հեքիաթներ կան: Դու երեխային երազանքի թևերով վեր ես տանում, բայց երբեք նրան վերևից չես նայում, այլ վերաբերվում ես ինչպես հավասարը հավասարին, որպես պապի ու թոռան սրտահույզ երկխոսություն, որպես իմաստուն ու հետաքրքիր զրուցընկեր: Ահա թե ինչու ընթերցող փոքրիկները հավատում են քո պատմած զարմանալի հեքիաթներին… Սովորական երե-վույթների, առօրյա հարաբերություն- ների մեջ անսովորը, երևակայականը հենց իր՝ մանկան աչքերով տեսնելու-զգալու, արտահայտչական թարմ հնարանքներով, պարզ, մատչելի խոսք ու խոհով ներկայացնելու վարպետությունն է բնորոշ քո բոլոր գրքերին՝ սկսած «Հեքիաթ մոծակի և փղերի մասինե, «Արևի տոնըե, «Հեքիաթի խնձորըե առաջին ժողովածուներից մինչև «Հազարան հավքե, «Մկնագիրքե, «Կապույտ հեքիաթե, «Վարդավառե, «Ձայների խճանկարե, «Պապ ու թոռե, այսպես մի ամբողջ «գրքերի երամե, երեսունից ավելի… Ահա այսպիսի հարուստ «բերքե և դրանով իսկ մնայուն հետագիծ ես դու թողել մանկագրության մայրուղում:
Եվ արժանիորեն վաստակած պարգևներդ էլ փոքրերի համար ստեղծած քո մեծ գրականության վկայագրերն են՝ ՀԳՄ Ստ. Զորյանի և Վ. Անանյանի անվան մրցանակներից, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալից մինչև Հայաստանի պետական գրական «Ոսկե եղեգնե մրցանակ:
Ամեն անգամ, որևէ դպրոցում, գրադարանում կամ հենց մանկական գրականության շաբաթի շրջանակներում երեխաների հետ հանդիպումների ժամանակ ինչպե՜ս էիր ուրախանում, երբ թերևս ամենից բարձր ու խանդավառ քեզ էին նրանք ծափահարում, երբ արտասանում էիր քո բանաստեղծությունները: Հիմա հանդիպման գնալիս՝ ի՞նչ պատասխան տանք քո ընթերցողներին, երբ զգալով քո բացակայությունը, հարցնեն.
– Երվանդ պապիկը չի՞ եկել…
Եվ, հավատա, քո բացակա¬ներկայությամբ նրանց շուրթերից մշտապես կհնչեն քո հրաշալի բանաստեղծու-թյունները, քո տեքստերով ծնված երգերը: Եվ այսպես՝ սերնդեսերունդ կշարունակի «Երվանդ Պետրոսյանե երևելի մանկագրի ներկայությունը բոլորի կյանքում…
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ
ՄԵԾԵՐԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Երվանդ Պետրոսյա՛նն էլ գնաց, էլի՛ հանկարծ, անսպասելի…
Ծանր կորուստ է մեր գրականության, մեր գրական ընտանիքի համար, որտեղ նա իր ուրույն տեղն էր նվաճել՝ շուրջ երեք տասնյակի հասնող գրքերով, լրագրական, խմբագրական երկարամյա գործունեությամբ, մարդկային իր հետաքրքիր, պարզ ու մաքուր նկարագրով, որը մազաչափ անգամ չփոխվեց վերջին տասնամյակների ո՛չ սովորական վայրիվերումների մեջ…
Ինձ համար նաև անձնական ցավոտ, անդառնալի կորուստ է Երվանդի անժամանակ մահը, ինչպիսին կարող է լինել բաժանումը քառասնամյա չընդհատված ընկերությամբ, համատեղ անցած գրական ճանապարհով հարազատացած մարդուց, այն էլ՝ այդպես անակնկալ: Ախր, մոտ մի շաբաթ առաջ էր, որ միասին գրական միջոցառման էինք մասնակցում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում, որտեղ մանուկների սիրելի Երվանդ պապիկը արդեն վաղուց հարազատ օջախի պես էր մտնում: Նո՛ւյն Երվանդն էր՝ ասել-խոսելու հակված, հատկապես իր գրական ծրագրերի, անելիքների վերաբերյալ կիսվող ու պատանու պես խանդավառվող: Չէ՛, դա հեռանալ պատրաստվող մարդու պահվածք չէր բնավ…
Ես ի սկզբանե ճիշտ այդպիսին եմ ճանաչել իմ ավագ գրչեղբորը՝ դեռ հեռավոր 1971-ին, երբ նոր-նոր աշխատանքի էի անցել Հանրապետական ռադիոյում: Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրության շատ ջերմ մթնոլորտում, ուր Երվանդից բացի այն ժամանակ էլի մի շարք «ապագա ճանաչված գրողներե էին աշխատում (Ժիրայր Անանյանն ու Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, որոշ ժամանակ անց գլխավոր խմբագիր նշանակվեց Ռուբեն Հովսեփյանը), ես՝ ինժեների դիպլոմով սկսնակ բանաստեղծ-լրագրողս մի քանի տարի թե՛ աշխատանքային, թե՛ ստեղծագործական (նաև կյանքի) կարևոր դպրոց անցա, ու դրանում անփոխարինելի էր Երվանդ Պետրոսյանի դերը: Պարզ, անմիջական բնավորությամբ ու բարյացակամ վերաբերմունքով նա հենց սկզբից մտերիմ, վստահելի մարդ, ավագ ընկեր ու խորհրդատու դարձավ ինձ համար: Կարելի է ասել, ինչ-որ տեղ, գրական ուսուցիչը նաև. դե, ես դեռ 1-2 բանաստեղծական շարք էի տպագրել մամուլում, իսկ Երվանդն արդեն երկու գրքի հեղինակ էր, գրական որոշակի ճանապարհ անցած բանաստեղծ, ում անգամ ի՛նքը՝ Պարույր Սևակն էր նկատել: Բացի այդ, մեր տարիքային տարբերությունն այն ժամանակ բավականին նկատելի էր, ու ես առաջինը նրա համար էի կարդում իմ նոր բանաստեղծությունները, կարևոր, օգտակար դիտողություններ ու խորհուրդներ, երբեմն և՝ քաջալերական խոսքեր լսում: Իսկ ովքեր Երվանդին մոտիկից էին ճանաչում, լավ գիտեն, որ նրա բնավորության կարևոր գծերից մեկը անկեղծությունն ու անաչառությունն էր. կեղծել, ձևանալ չգիտեր ու նաև չէր կարողանում անտարբեր մնալ լավ կամ վատ որևէ բանի հանդեպ, անպայման պիտի արտահայտեր իր վերաբեր- մունքը: Այդպիսին էր նաև իր ստեղծագործու-թյուններում՝ թե՛ մեծերի համար գրված խոհական, սիրային խորունկ բանաստեղծություններում, թե՛ մանկական, մեկը մյուսից գեղեցիկ, գործերում, որոնք տարիների հետ նրա մոտ ավելի գերակշռող դարձան, հեղինակին դարձնելով ամենաճանաչված, սիրված մանկագիր- ներից մեկը մեզանում: Երբեմն նեղվում էր կարծես, որ ավելի հաճախ որպես մանկագրի են հիշատակում իրեն: Կատակով ասում էի՝ դո՛ւ ես մեղավորը. ախր, քեզ ո՞վ էր ստիպում, որ մանուկների համար այդքա՛ն լավ գրես: Իսկ եթե ավելի լուրջ, ես հիմա բնավ չեմ կասկածում, որ նրա մանկագրության լավագույն նմուշներին քաջածանոթ յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ դրանք հաճույքով ու հետաքրքրությամբ են ընթերցվում նաև մեծերի կողմից: Իսկ այդպես է, որովհետև և՛ կարևոր ասելիք ունեն, և՛ աչքի են ընկնում պատկերավորությամբ, բանաստեղծական գեղեցիկ, հաճախ զվարճալի գյուտերով, ասելիքը մատչելի ու գրավիչ դարձնող հմուտ հանգավորմամբ:
Ամիսներ առաջ, երբ նշվելու էր Երվանդի 75-ամյակը, միանգամայն հասկանալի թախիծով ասաց. «Լևոն, բայց ի՜նչ արագ թռան տարիներըե: Իսկ ես շտապեցի արձանագրել՝ կարևորն ա՛յն է, որ, անկախ դրանից, վերջին երեք տասնամյակում արտաքնապես գրեթե չի փոխվել մեր հոբելյարը. ո՛չ մազերի, ո՛չ այնքա՜ն տպավորիչ, թավ հոնքերի մեջ ճերմակ մի թել անգամ չի հայտնվել, դեմքին էլ գրեթե կնճի՛ռ չկա: Ու չափազանցություն չէր ասածս: Իսկ երբ եկավ հանդիսության օրը, արդեն ամբիոնից շնորհավորելով իմ տաղանդավոր գրչեղբորը՝ ես մաղթեցի, որ իր 80-ամյակին էլ մեզ ներկայանա հենց այդպես. թա՛րմ ու առո՛ւյգ, ստեղծագործական ծրագրերով լի, իր վաստակին թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար գրված նոր գրքեր, հրաշալի բանաստեղծություններ հավելած:
Ավաղ, իմ ու էլի այլոց ջերմ մաղթանքները չիրականացան. առանձնահատուկ նենգ ու դավադիր է դարձել այսօր մահ կոչվածը… Մնում է, ուրեմն, անձնատուր չլինել ցավին, թե՛ նրա ընտանիքին, հարազատներին, թե՛ նրա պոեզիայի երկրպագուներին, մեզ՝ իր գրչընկերներին վշտակցել այն մխիթարությամբ, որ Երվանդ Պետրոսյան գրողն ու մարդը իր մասին հիշեցնող շատ բան է թողել մնացողաց: Իսկ հայտնի ու չհնացող խոսքն ասում է, որ մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան որ հիշում ու գնահատում են նրան…
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ