ԵՐԿՈՒ ԼԵԶՈՒ՝ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԿՈՒ ԹԵՎԵՐ

IMG_8827 - копия

Ռուսական մամուլի էջերից terti logon

ԵՐԿՈՒ ԼԵԶՈՒ՝ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԿՈՒ ԹԵՎԵՐ
“Ռոստովցիների տանը”, Գրողների միությունների միջազգային ընկերակցության դահլի ճում կայացավ եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների “Հողը կը խոսե” /”Земля говорит”/ ռուսերեն ժողովածուի, ինչպես նաև Վլադիմիր Բոյարինովի ու Վլադիմիր Սիլկինի բանաստեղծական հայերեն ժեղովածուների շնորհանդեսը: Երեք գրքերն էլ հրատարակվել են Երևանում:

“Հողը կը խոսե” ժողովածուի կազմողներ Ալբերտ Նալբանդյանը և Հերմինե Նավասարդ յանը գրքում ընդգրկել են Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և խոսքի այլ տաղանդավոր վարպետների լավագույն գործերից, գրողներ, որոնց կյանքը անժամանակ ու ողբերգական ավարտ ունեցավ 1915-ին:
Երեկոն տպավորիչ խոսքով բացեց Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքա յին կազմակերպության նախագահ Վլադիմիր Բոյարինովը՝ մեծապես կարևորելով նման հրատարակությունների ու միջոցառումների դերը ոչ միայն եղեռնի 100 ամյակի տարում: Հանդիսատեսն, ինչպես միշտ, ջերմորեն ընդունեց սիրված բանաստեղծին, սակայն դահլիճը պարզապես փոթորկվեց հուզումնալից ծափերից, երբ նա խոսքը եզրափակեց վերջերս գրած իր “Արարատ” բանաստեղծության ընթերցմամբ, որի մեջ կարողացել է արտահայտել հայ ժողովրդի կորստյան ցավն ու բողոքը, արդարացի պահանջն ու հավատը հատուցման օրվա հանդեպ: Այնուհետև նույն բանաստեղծության իր թարգմանությունը ներկայացրեց ճանաչ ված հայ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից ելույթ ունեցավ հումանիտար բաժնի ղեկավար Մարինա Բաբայանը, խոսքն ավարտելով Գրողների միության Մոսկվայի քաղաքա յին կազմակերպության հանդեպ ջերմ շնորհակալությամբ՝ գրական նման ուշագրավ միջոցա ռում նախաձեռնելու համար:
Բովանդակալից էր Ռուսաստանի գրողների միության քարտուղար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ալբերտ Օհանյանի ելույթը, ով համառոտ, սակայն շատ համոզիչ, զգացմունքային լիցքով խոսեց Մեծ եղեռնի ու նրա ծանրագույն հետևանքների մասին: Նա նշեց-ընդգծեց այն կարևոր հանգամանքը, որ մեծ ողբերգության՝ հայերի ցեղասպանության 100 ամյա տարելիցին անդրադարձավ ողջ առաջադեմ մարդկությունը՝ խստորեն դատապար տելով անօրինակ ոճիրը, խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առաջ:
Իսկ “Օբշչեպիսատելսկայա լիտերատուրնայա գազետայի” գլխավոր խմբագիր, բանաստե ղծ, դրամատուրգ Վլադիմիր Ֆյոդորովը հուզմունքով վերհիշեց, ինչպես ուսանողական տարիներին եղել է Երևանում, հանդիպել-զրուցել Եղեռնի՝ այն ժամանակ դեռ ողջ շատ վկաների հետ ու ամբողջ կյանքում չի մոռանա նրանց ցավն ու դառնագին հիշողությունները:
Երեկոյի երկրորդ մասում ներկայացվեցին Հայաստանի մայրաքաղաքում հրատարակված երկու բանաստեղծական ժողովածուներ՝ Վլադիմիր Բոյարինովի “Կռունկները հեռացան” և Վլադիմիր Սիլկինի “Ռուսական քամի” գրքերը: Երկու գրքերի թարգմանիչն էլ Լևոն Բլբուլ յանն է, խմբագիրն ու առաջաբանի հեղինակը՝ Ալբերտ Օհանյանը:
Իր ելույթում Լևոն Բլբուլյանը նկատեց.
-Երեք տարի առաջ, նույն այս գեղեցիկ սրահում մենք տոնեցինք Իվան Պերևերզինի՝ իմ թարգմանությամբ տպագրված “Հյուսիսային ծաղիկներ” գրքի ծնունդը: Իսկ մեկ տարի առաջ, Երևանում, “Մոսկվայի տանը” , շատ ջերմ մթնոլորտում անցավ Վլադիմիր Իսայչևի “Սիրո ճանապարհով” ժողովածուի շնորհանդեսը: Եվ ինձ համար, իհարկե, շատ հաճելի է, որ այսօր մենք ներկայացնում ենք ռուս ևս երկու անվանի բանաստեղծների՝ Վլադիմիր Բոյարինովի և Վլադիմիր Սիլկինի հայերեն ժողովածուները:
Թարգմանական արվեստի մասին, կարծում եմ, շատ դիպուկ է ասված. “Արձակի թարգմանի չը մրցակից է դառնում տվյալ գործի հեղինակին, իսկ պոեզիայի թարգմանիչը՝ համահեղի նակ”: Ես թարգմանությամբ զբաղվում եմ շուրջ 40 տարի և մեկ անգամ չէ, որ զգացել եմ հա մահեղինակության այդ կարևոր զգացումը, մանավանդ այն ժամանակ, երբ թարգմանել եմ ոճով, մտածողությամբ, աշխարհընկալմամբ ինձ մոտիկ պոետների: Կարող եմ վստահորեն ասել, որ Վ Բոյարինովի և Վ. Սիլկինի գրքերի վրա աշխատելիս հաճելի այդ զգացումը ինձ հաճախ է ուղեկցել: Ես շատ ուրախ եմ, որ մեր ստեղծագործական համագործակցությունը եղավ արդյունավետ, և մաղթում եմ, որ հայ-ռուսական թարգմանական ավանդույթները, մշակութային կապերն ընդհանրապես, շարունակվեն, զարգանան, ու մենք կարողանանք առաջվա պես փոխհարստանալ, ոգեղեն թարմ լիցքեր ստանալ՝ իսկապես ճանաչելով միմյանց ստեղծագործությունները…
Իսկ հետո, իհարկե, նաև բանաստեղծություններ ընթերցվեցին նորընծա գրքերից՝ հայերեն ու ռուսերեն զուգահեռաբար, հեղինակների ու թարգմանչի կատարմամբ, ու դահլիճի ջերմ արձագանքը գալիս էր հաստատելու, որ հայ և ռուս սերնդակից բանաստեղծների համագոր ծակցությունը իրոք պսակվել է հաջողությամբ
Երեկոյին մասնակցում էին ու ելույթ ունեցան նաև բանաստեղծներ, Ռուսաստանի գրողների միության վարչության անդամ Վիկտոր Ֆրոլովը, “Մոսկովսկիյ լիտերատոր” ամսագրի գլխա վոր խմբագիր Իվան Գոլուբնիչնին, բանաստեղծուհի, ռեժիսոր Տատյանա Դանիելյանցը, ար ձակագիր Թամարա Պոպովան, Ռուսաստանի հայերի միության բաժնի վարիչ Գագիկ Գաբրի ելյանը, Արձակագիր Գոհար Ռշտունին, մանկավարժ, թարգմանչուհի Կարինե Բլբուլյանը և ուրիշներ:
Իսկ սիրված երգչուհի Կարինե Աբովյանը միջոցառման ընթացքում հանդես եկավ ռուս և հայ կոմպոզիտորների գործերի հրաշալի կատարմամբ:

“Օբշչեպիսատելսկա յա լիտերատուրնայա գազետա”
N8(69),2015