Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ այց հուշարձանին

459

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է.
Այս առիթով տեղի ունեցավ ավանդական հանդիսություն Մեծ բանաստեղծի հուշարձանի մոտ։
Հանդիսության կազմակերպիչներն են ՀԳՄ և Եղիշե Չարենցի տուն֊թանգարանը։
Բացման խոսք ասաց բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը։
Ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ, բանաստեղծ), Խաչիկ Մանուկյանը (բանաստեղծ),Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ),Արմեն Կարապետյանը (պատմաբան)։
Ելույթ ունեցան նաև Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները։ Նրանք ասմունքեցին Մեծ բանաստեղծի ստեղծագործություններից։