«Դեպի ակունքը լույսի. Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութեր»

005-2

«Դեպի ակունքը լույսի. Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութեր» գրքի շնորհանդես

Սույն թվականի ապրիլի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Դեպի ակունքը լույսի. Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Վլադիմիր Աղայանը (Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ), Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Սուրեն Դանիելյանը («Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն), Վարդան Դևրիկյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն),Պերճուհի Ավետյանը (արձակագիր), Սաթենիկ Ավետիսյանը (գրականագետ), Անուշ Վարդանյանը (բանաստեղծ), Թորոս Թորանյանը (բանաստեղծ, արձակագիր), Նաիրա Սիմոնյանը(բանաստեղծ, (Ռուսաստան)), Հերմինե Նավասարդյանը(բանաստեղծ):
ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը կարդաց սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններից: