ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2012 թ.

Ծնվել է 1959թ. մարտի 31-ին, Արարատի շրջանի Չանախչի գյուղում (այժմ` ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն)։
Սովորել է Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, Երևանի հաշվապահական տեխնիկումում, Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանում:
17 տարի երաժիշտ-մանկավարժ է աշխատել գյուղի մանկապարտեզում և դպրոցում:

ԵՐԿԵՐ

1. Անմեռ երգեհոն, Եր., 2013։
2. Լույսի մեղեդի, Եր., 2009։
3. Անտես վարդերը մտքի, Եր., 2005։
4. Նարնջագույն թոնիրներ, Եր., 2004։
5. Չարչարանաց ծաղիկ, Եր., 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀԳՄ և Արարատի մարզպետարանի Պարույր Սևակի անվան մրցանակի։
2. 1994 թ. Արարատի շրջանի մշակույթի բաժնի «Պարույր Սևակի անվան» գրական մրցանակի:

Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն,
Ազատամարտիկների 11
հեռ. բջջ. 077-27-28-40