ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1989թ.

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 6-ին, Երևանում:
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է զանգվածային լրատվամիջոցներում («Գրական թերթ», «Երեկոյան Երևան»), եղել է «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության խմբագիր (1980-1990 թթ.), ՀԿԿ Կենտկոմի «Հայաստան» հրատարակչության (1991-1998թթ.), Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն (1998-2011թթ.), ինչպես նաև «Հոգևոր հայրենիք» մշակութային ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիր:
Հարյուրից ավելի հոդվածների, ակնարկների, ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեղինակ է։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐԸ

1. Ես և մերոնք (գեղարվեստական ակնարկ), Եր., 2013։
2. Երկվություն (վեպ), Եր., 1012։
3. Բժիշկ Հարութը (փաստագրական ակնարկ), Եր., 2001։
4. Հայրեր և որդիներ (պատմվածքներ), Եր., 1986։
5. Մկրտիչը, Լուսինեն և ուրիշներ (պատմվածքներ), Եր., 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2007թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2007 թ. արժանացել է ՄԱԿ-ի հասարակական պարգևների խորհրդի Ալ. Պուշկինի անվան մեդալի։
4. 2005-ին արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալի։
5. 2003թ. արժանացել է Աշխարհում խաղաղության դեսպանի կոչման։
Հասցե՝ Երևան 28, Կիևյան 4/3, բն. 28
հեռ. բն. 22 56 97, բջջ. 091 88 80 07
Էլ.փոստ sargsyan.davit@gmail.com