Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես

ff1-280x120

Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես
Հոկտեմբերի 13-17-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ գրքի ավանդական միջազգային ցուցահանդես, որին առանձին տաղավարով մասնակցում էր Հայաստանը: Ներկայացված էր Հայոց ցեղասպանության մասին վերջին տարիներին հրատարակված գիտական, գեղարվեստական, փաստավավերագրական գրականությունը: Հայկական տաղավարում ներկայացված էին նաև պատմական, գեղարվեստական գրքեր, մանկական գրականություն, դասական և ժամանակակից հայ գրողների գրքեր:
Հոկտեմբերի 16-ին ցուցահանդեսի դահլիճում կազմակերպվեցին մի շարք գրքերի շնորհանդեսներ, այդ թվում նաև վերջերս Գերմանիայի Մակդեբուրգ քաղաքում գերմանացի բանաստեղծ Վիլհելմ Բարչի թարգմանությամբ լույս տեսած՝ Սիամանթոյի ստեղծագործությունների հայերեն և գերմաներեն ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էր նաև թարգմանիչը: Ցուցահանդեսին մասնակցում էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա հանդիպումներ ունեցավ մի շարք գրողների, հրատարակիչների հետ, քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրեր: