ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2004թ.

Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին, Երևանում։
Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի և անգլերեն լեզվի թարգմանության ՀՄՖ բաժինները։ Աշխատում է Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող (1997 թ.-ից)։ 2009 թվականից ձևավորել է գրական սալոն։ Կազմել է (2010 թ.) «Տերյան և արդի բանաստեղծներ – Մթնշաղի կամուրջներ» ժողովածուն։ Տասնյակ երգերի տեքստերի և երաժշտության հեղինակ է։ Նրա «Մարի Նվարդ» մոնոդրամը մասնակցել է «Արմմոնո» փառատոնին (2003թ.), որը հետագայում տպագրվել է գրական մամուլում։ «Նռան հատիկ» մանկական թատերական փառատոնի հիմնի երաժշտության և խոսքերի հեղինակն է։

ԵՐԿԵՐ

1. Եռման հրվանդան, Եր., 2010։
2. Ջրօրհնության կարգով, Եր, 2008։
3. Խորաններից անդին, Եր., 2004։
4. Խորաններ, Եր., 2002։
5. Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը, Եր., 2000։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. «Տանիքի դարպասներ» գիրքն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի։

Հասցե՝ Երևան
հեռ. աշխ. 54-34-63, բջջ 093-64-16-32
էլ. փոստ, gohargal@yahoo.com