ԲԵՐԴ ՄԵՆԱՅՐ (ԲԱԲԱՅԱՆ ԲԵՐԴ)

Բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995 թ.

Ծնվել է 1945 թ. հուլիսի 27-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Նրա պիեսները (ողբերգություն, դրամա, հեքիաթ) բեմադրվել են Երևանի «Մետրո» («Առասպելական հավերժություն» 1990) պատանի հանդիսատեսի («Բռնկում», 1989), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական («Այ հրաշք», 1981) թատրոններում։

ԵՐԿԵՐ

1. Դաշնուրդ (բանաստեղծություններ), Եր., 2004։
2. Նավարկումից առաջ (բանաստեղծություններ), Եր., 1987։

Հասցե՝ Երևան 69, Ռուբինյանց 2/3, բն. 44
հեռ.՝ բն. 24 32 01