Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Միլիտոնյանին

Էդվարդ-Միլիտոնյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հա­յաս­տանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Միլիտոնյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են Ղարաբաղում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր: