ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ (ԱՐՏԱՇԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ)

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1986 թ.

Ծնվել է 1955 թ. հունվարի 13-ին, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ճակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, «Ավանգարդ» թերթում, «Նոր-Դար» ամսագրում։ Այժմ աշխատում է «Նարցիս» գրական հանդեսում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բեմադրվել են նրա «Պոստ Սկրիպտում», «Ճչան կարապը» պիեսները, իսկ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում ներկայացվել է «Չափազանց ուրախ և չափազանց տխուր պատմություն» պիեսը։
11 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ջրերի վրա, Եր., 2008։
2. Նոեսիս (էսսեներ), Եր., 2006։
3. Նաիրյան քրոնիկոն, Եր., 2004։
4. Նարնջագույն արշիպելագ, Եր0, 2003։
5. Գիշերվա ժամ, Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2006 թ. «Նաիրյան քրոնիկոն» բանաստեղծական ժողովածուն արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի։
2. 2003 թ. «Գիշերվա ժամ» ժողովածուի համար արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակի։
3. 1993 թ. «Սգասյուն տաճար» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի։

Հասցե՝ Երևան 79, Նոր Նորքի 5-րդ զանգված, Մ. Գալշոյանի 24, բն. 42
հեռ.՝ բն. 63 17 29, բջջ. 095 03 91 78