ԱՐՄԱՆ ԱՄՐԻԿՅԱՆ (ԱՐՄԵՆԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Լրագրող, արձակագիր, պատմաբան, պատմ. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2002 թ.

Ծնվել է 1950 թ. ապրիլի 28-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը։ Ծառայել է Ազգային անվտանգության մարմիններում (1972-2003 թթ.)։ Գնդապետ է, ՀՀ ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից։ Դասավանդում է ԵՊՀ-ում, հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Հայաստանի ժուռնալիստների և միջազգային ռազմածովագիրների միությունների անդամ է։ Նրա պատմվածքները և վիպակները պատմափաստագրական են, թարգմանվել են ռուսերեն, քրդերեն, հրատարակվել են մերծավոր արտերկրում և սփյուռքում։ Նրա «Հիշիր հատուցման ժամը» վիպակը ռադիոբեմականացվել է, ավելի քան 30 հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների, գիտական հոդվածների, մենագրությունների, բազմաթիվ հրապարակումների հեղինակ է։
Հեղինակ է 17 գրքի (10-ը՝ գեղարվեստական)։

ԵՐԿԵՐ

1. Հավերժական գոյ, Եր., 2009։
2. Պողպատե ձեռնոցներ, Եր., 2006։
3. Դոկտոր, դուք հետախո՞ւյզ եք, Եր., 2000։
4. Անմեկնելի են Աստծո ճանապարհները, Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2006 թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀԳՄ-ի՝ կոռուպցիայի դեմ գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում «Ժանգի գույնը» վիպակի համար արժանացել է մրցանակի։
2. 2003 թ. ԱՊՀ սահմանապահ զորքերի կազմավորման առթիվ միջազգային գրական մրցույթում «Լեռնիկը գնում է լեռը» պատմվածքն արժանացել է 1-ին մրցանակի։
3. 2002 թ. արժանացել է «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» միջազգային ֆոնդի մսկե հուշամեդալի։
4. 2000 թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի։

Հասցե՝ Երևան 37, Արաբկիրի 51, շենք 3, բն. 80 27, բն. 83
հեռ.՝ բն. 20-60-19