ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ

search

2ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հուլիսի 17-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը գիտությունների ակադեմիայի հումանիտար բնագավառի ինստիտուտների տնօրեններին և ստեղծագործական միությունների նախագահներին հրավիրել էր մասնակցելու «Աստղագիտությունը և մշակույթը» խորհրդաժողովին:
Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, աստղադիտարանի տնօրեն` Հայկ Հարությունյանը, փոխտնօրեն` Արեգ Միքայելյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն՝ Վարդան Դևրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար` Արև Սամուելյանը, Էրեբունի-Երևան թանգարանի տնօրեն, ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը, ՀԳՄ նախագահ` Էդվարդ Միլիտոնյանը և ՀԳՄ գործադիր տնօրեն՝ Ղուկաս Սիրունյանը:
Էդվարդ Միլիտոնյանը ելույթ ունեցավ «Գրականությունը և աստղագիտությունը» թեմայով. Ըստ նրա՝ «սկսած հին ժամանակներից գրականության մեջ արծարծվում է աստղերի և տիեզերքի թեման և դա գրաքննադատության և ուսումնասիրության հրաշալի նյութ կարող է լինել»: Է. Միլիտոնյանը նշեց նաև, որ ՀԳՄ-ն պատրաստ է մշտապես համագործակցել աստղադիտարանի հետ:
Ներկաները ծանոթացան Բյուրականի աստղադիտարանին, պատմությանը, տեխնիկական հագեցվածությանը:
Վերջում ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Քրիստինե Հովսեփյան