Ապրիլի 10-21-ը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով գրողներն այցելեցին եղեռնազոհ բանաստեղծների անունը կրող դպրոցներ:

20150414_125702-227x300

content/uploads/2015/05/11136923_863087093762926_1134501282_n-300×225.jpg”>11136923_863087093762926_1134501282_n-300x225

Ապրիլի 10-21-ը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով գրողներն
այցելեցին եղեռնազոհ բանաստեղծների անունը կրող դպրոցներ:

Բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին և Անուշ Վարդանյանին դիմավորեցին Դանիել Վարուժանի անվան դպրոցի աշակերտները: Ներկայացվեց միջոցառում` նվիրված Վարուժանի կյանքին ու ստեղծագործությանը: Այնուհետև Էդ. Միլիտոնյանն ու Ա. Վարդանյանը խոսեցին Ցեղասպանության մասին, պատմեցին Վարուժանի մասին` ներկայացնելով նրա դերը հայ գրականության մեջ:

Սիամանթոյի անվան դպրոց այցելեցին բանաստեղծներ Գոհար Գալստյանը, Արևշատ Ավագյանը, Նոնա Պողոսյանը, Մանիկ Աճեմյանը, Հուսիկ Արան և Ղուկաս Սիրունյանը: Ըստ Գ. Գալստյանի՝ հանդիպման նպատակներից մեկն էլ եղեռնազոհ գրողի գրչի սխրանքը գրողի շուրթերով վկայելու միջոցով այսօրվա դպրոցականին վերապրումի Ուժն ու Ոգին փոխանցելն է:

Հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանն ու բանաստեղծ Լևոն Բլբուլյանը եղան Սմբատ Բյուրատի անվան դպրոցում, իսկ Ռուբեն Սևակի անվան դպրոց այցելեցին բանաստեղծներ Հռիփսիմէն, Շանթ Մկրտչյանը և Ղուկաս Սիրունյանը:

Երևանի Գրիգոր Զոհրապի անվ. թիվ 43 ավագ դպրոցը հյուրընկալեց արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանին, Սաթենիկ Մկրտչյանին և բանաստեղծուհի Նանեին: Ս. Մկրտչյանը աշակերտներին հիշեցրեց մեր պատմության մի քանի դասեր, երբ ժողովրդի համախմբվածությունը մեծ հաղթանակների է հասցրել մեզ, և կոչ արեց երբեք չլքել Հայրենիքը: Նանեն խոսեց մեր կորցրածի և նվաճումների, ինչպես նաև Արևմտյան Հայաստան կատարած իր այցի և այն ապրումների մասին, որ հայն ունենում է իրեն կարոտող հողերի վրա ոտք դնելիս և որպես մասունք` դասարանին նվիրեց Վանա լճի ափից բերած խճաքարը: Ալիս Հովհաննիսյանի անցկացրած դասը մեր ազգային արժեքների պահպանման և վերարժևորման գաղափարի մասին էր: Եթե ազգը ժամանակ առ ժամանակ ի մի չբերի և նոր հայացքով չնայի մեր ազգային արժեքներին, չի կարողանա առաջ ընթանալ, ապրել որպես մարդկային մի տեսակ, որն իր ինքնությունը պահպանել է հազարամյակներով և դեռ առաքելություն ունի կատարելու ապագայում: