ԱՇԽԵՆ ԱԲԱԶՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ1989թ.

Ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Ավելի քան 15 տարի աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Հայ-ադրբեջանական սահմանային կռիվների ակտիվ ականատեսն է եղել և մասնակիցը, որի արձագանքն է նրա «Կանաչ, կարմիր որոտներ» գիրք-օրագրությունը։ Այժմ տպագրության է պատրաստ գրքի 2-րդ հատորը։

ԵՐԿԵՐ

1. Ես տեսել եմ ու լսել. ինձ չեն պատմել (երգիծական մանրապատումներ), Եր., 2012։
2. Վերադարձող ակնթարթներ (վաավերագրական վիպակ), Եր., 2010։
3. Ժամադրվիր ինձ հետ այս աշխարհում (բանաստեղծություններ), Եր., 2006։
4. Կանաչ կանգառ, Եր., 2003։
5. Կանաչ, կարմիր որոտներ, Եր., 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2002թ. «Կանաչ, կարմիր որոտներ» գիրք-օրագրությունն արժանացել է «Վահագն» մրցանակի, իսկ 1999թ.՝ ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ ժուռնալիստների միության համատեղ «Ես քո զինվորն եմ, Հայրենիք» մրցույթի մրցանակի։
2. 1984թ. արժանացել է «Պիոներ» մանկապատանեկան ամսագրի սահմանած «Տարվա լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» մրցանակի։
3. 1981-82թթ. նրա «Արևային հովտի երգը» և «Հողի զինվորները» հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի սցենարները լավագույնն են ճանաչվել Երևանում անցկացվող համամիութենական վավերագրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ։

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան
Հեռ.` բն. 0266 2-37-50, բջջ. 099 55 83 62