ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1997 թ.

Ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին, Վիլնյուսում (Լիտվա)։ Վախճանվել է  01. 10. 2018 թ.

Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դառնում նրա «պահապան հրեշտակը»։ Գ. Մահարու ցանկությամբ Անտոնինան գրում է նրա սիբիրյան ոդիսականի առաջին էջերը, որոնք տպագրվում են 1970 թ. Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ Նրա «Իմ ոդիսականը» գրքից պարբերաբար հատվածներ են տպագրվել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում։

ԵՐԿԵՐ

1. Ժողովրդի ծառան, Եր., 2004։
2. Իմ ոդիսականը (ռուսերեն), 2003։
3. Իմ ոդիսականը (հայերեն), Բեյրութ, 1994։

Հասցե՝ Երևան 33, Կասյան 3, բն. 36
Հեռ.՝ բն. 27-15-92