ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

12369

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

2018 թ. հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում Երևանում իր մահկանացուն կնքեց արձակագիր (ՀԳՄ անդամ 1997-ից) Անտոնինա Մահարին։
Նա ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին Վիլնյուսում (Լիտվա)։
Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դառնում նրա «պահապան հրեշտակը»։ Գ. Մահարու ցանկությամբ Անտոնինան գրում է նրա սիբիրյան ոդիսականի առաջին էջերը, որոնք տպագրվում են 1970 թ. Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ Նրա «Իմ ոդիսականը» գրքից պարբերաբար հատվածներ են տպագրվել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում։ Անտոնինա Մահարին հեղինակ է «Ժողովրդի ծառան» (Եր., 2004), «Իմ ոդիսականը« (ռուսերեն, 2003), «Իմ ոդիսականը» (հայերեն, Բեյրութ, 1994) գրքերի և բազմաթիվ պատմվածքների, որոնք տեղ են գտել հայաստանյան գրական մամուլում։

ՀԳՄ վարչություն