Այցելություն զորամաս

Այցելություն զորամաս
Օրերս Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի մի խումբ գրողներ այցելեցին ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի N զորամաս և հանդիպեցին զինվորների և սպաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև այլ զորամասերի զինվորներ:
Գրողները զորամասի գրադարանին նվիրեցին իրենց գրքերից, ինչպես նաև ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի «Եղեգան փող» պաշտոնաթերթի վերջին համարներից:
Հանդիպման մասնակիցներին (ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյան, բանաստեղծներ Արա Արթյան, Սերգեյ Վարոսյան, Լևոն Մուրադյան) ներկայացրեց կայազորի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը, որը կարևորեց նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը զինվորների կյանքում:
Ապրիլյան զոհերի, Հայոց պետականության կերտման ճանապարհին զոհվածների հիշատակին խոնարհումի խոսք հղելով՝ գրողները ելույթ ունեցան և ընթերցեցին իրենց հայրենասիրական բանաստեղծությունները:
Հանդիպումը կազմակերպել էր ՏԻ և ՀԳՄՀ վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների համակարգման բաժնի պետ Արթուր Գրիգորյանը: