Ալիսիա Կիրակոսյան

55

Հայ պոե­զիան մեծ կո­րուստ ու­նե­ցավ. Լոս Ան­ջե­լե­սում 78 տա­րե­կա­նում մա­հա­ցավ բա­նաս­տեղծ Ա­լի­սիա Կի­րա­կոս­յա­նը: Ա­լի­սիա Կի­րա­կոս­յա­նը ծնվել է 1936 թ. հու­լի­սի 13-ին, Կոր­դո­վա­յում (Ար­գեն­տի­նա), վա­նե­ցու ըն­տա­նի­քում: Ա­վար­տել է Բո­ւե­նոս Այ­րե­սի ազ­գա­յին հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տը: 10 տա­րի խա­ղա­ցել է թատ­րո­նում: Այ­նու­հետև փո­խադր­վել է Լոս Ան­ջե­լես: Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ա­ռա­ջին գիր­քը՝ «Մեկ օ­րում հինգ ձայն», լույս է տե­սել 1966-ին: Հայ ըն­թեր­ցո­ղը նրան ճա­նա­չեց 1967-71 թթ. բա­նաս­տեղծ Վա­հագն Դավթ­յա­նի հրա­շա­լի թարգ­մա­նութ­յամբ հրա­տա­րակ­ված «Ար­մատ և էութ­յուն» բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւով: Նրա «Պեդ­րո Ա­մոր» (1969) պիե­սը բե­մադր­վել է Բո­ւե­նոս Այ­րե­սի «Փայ­րո» թատ­րո­նում: Ա­լի­սիա Կի­րա­կոս­յա­նի պոե­զիա­յի թե­մա­տիկ ա­ռանցքն են սե­րը, մայ­րութ­յու­նը, հայ­րե­նի­քը և փիլի­սո­փա­յա­կան խո­հը: Նա գեր­տա­րա­ծա­կան կոչ­վող բա­նա­ստեղ­ծա­կան շարժ­ման հիմ­նա­դիրն է (տե­սութ­յու­նը հրա­պա­րա­կել է իս­պա­նե­րեն, հա­յե­րեն և անգ­լե­րեն): Նրա պոե­զիա­յին բնո­րոշ են նե­րաշ­խար­հի պատ­կեր­նե­րը, ար­դիա­կան լեզ­վամ­տա­ծո­ղութ­յու­նը, բա­նաս­տեղ­ծա­կան վե­րաի­մաս­տա­վո­րում­նե­րի ինք­նա­տի­պութ­յու­նը: Ա­լի­սիա Կի­րա­կոս­յա­նի ո­րոշ գրքեր նկա­րա­զար­դել է Պաբ­լո Պի­կա­սոն: 1993 թվա­կա­նին Բրա­զի­լիա­յի Սան-Պաբ­լո հա­մալ­սա­րա­նում պաշտ­պա­նել է դոկտո­րա­կան ա­տե­նա­խո­սութ­յուն՝ գրա­կա­նութ­յան բնա­գա­վա­ռում: Նուրբ, խո­րազ­գաց բա­նաս­տեղ­ծու­հու հի­շա­տա­կը կապ­րի իր սիր­ված բա­նա­ստեղ­ծութ­յուն­նե­րով և եր­գե­րի վե­րած­ված հրա­շա­լի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով: