Ալեքսանդր Լուկաշենկոն Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրել է «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանով

A3A3C7AF-35F4-4621-A6B9-CF0073FDA33E_mw1024_mh1024_s

Ալեքսանդր Լուկաշենկոն Էդվարդ Միլիտոնյանին պարգևատրել է «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «Ֆրանցիսկ Սկորինայի» շքանշանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է BelTA լրատվական գործակալությունը` վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Շքանշանը տրվել է մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման, տեղեկատվության և հրատարակչության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև արտերկրում բելառուսական մշակույթը և գրականությունը հանրահռչակելու համար:
Նախագահի կողմից շքանշանների են արժանացել նաև Մոլդովայի արվեստագետների միության անդամ Վյաչեսլավ Իգնատենկոն և Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվության, գովազդի և հրատարակչական գործի վարչության հրատարակչության բաժնի ղեկավար Չինգիզ Ալիևը:
Շքանշանն անվանվել է բելառուս հրատարակիչ Ֆրանցիսկ Սկորինայի պատվին, ով առաջիններից մեկնէ Կիրիլյան այբուբենով գիրք հարատարակել: Շքանշանը տրվում է 1995 թվականի ապրիլի 13-իցարվեստի, գրականության, պատմական գիտությունների բնագավառներում կատարած աշխատանքներիհամար: