Ալեքսանդր Թոփչյան

Ս/թ սեպտեմբերի 3-ին կյանքի 82-րդ  տարում մահացել է ճանաչված գրականագետ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը:

Մեծ է նրա վաստակը հայրենի գրականության ավանդների յուրացման, տարածման և առաջընթացի, հայրենիքի և սփյուռքի գրական-մշակութային կապերի ամրապնդման, հայ և օտար գրականությունների փոխառնչությունների խթանման գործում, հայ կինոյի զարգացման ասպարեզում:

Ալեքսանդր Թոփչյանը 1991-1995 թթ. եղել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի լրատվության հանձնաժողովի գլխավոր փորձագետ: Իր բազմակողմանի ու բեղմնավոր գործունեության համար՝ հայրենիքում և արտասահմանում, արժանացել է մի շարք բարձր մրցանակների ու պարգևների, այդ թվում՝ ՀՀ նախագահի մրցանակի /2006թ./, Ֆրանսիայի կառավարության բարձրագույն՝ “Արվեստների և գրականության սպայի,, շքանշանի /2010թ./, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման /2012թ./, Հայաստանի պետական “Մովսես Խորենացի,, մեդալի /2019 թ./:

Ալեքսանդր Թոփչյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ժամը՝ 12:00-14:00 Հայաստանի գրողների միությունից։   

Հայաստանի գրողների միության վարչություն