ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1979թ.

Ծնվել է 1931թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Վեց տարեկանում կորցրել է տեսողությունը։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրոգերմանական գրականության գծով։ Կազմակերպել է բրայլյան տպարան՝ կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր։ Ստեղծել է նաև Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն և նշանակվել է պետ։ Եղել է Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը (1965-1973թթ.)։ 1974թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում։ Այժմ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Հեղինակ է շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրությունների՝ նվիրված հատկապես հայ հին գրականության չլուծված խնդիրներին։ Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Տիգրան Մեծը Մովսես Խորենացու և հունա-հռոմեական աղբյուրների գնահատմամբ, Եր., 2011։
2. Մովսես Խորենացու դարը (մենագրություն), Եր., 2008։
3. Դարի հայ մատենագրության ժամանակագրական խնդիրներ, Եր., 1996։
4. Ավետիք Իսահակյանի վաղ տարիները (մենագրություն), Եր., 1983։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գերմաներենից)

1. Արմին Թ. Վեգներ, Ճանապարհ առանց տունդարձի, (համահեղինակ), Եր., 2000։
2. Վոլֆգանգ Գյոթե, Բանաստեղծություններ, Եր., 1993։
3. Վոլֆգանգ Գյոթե, Վայմարյան քնար, Եր., 1985։
4. Հայնրիխ Հայնե, Բանաստեղծություններ և գեղոններ, Եր., 1983։
5. Հայնրիխ Հայնե, Գերմանիա, Ձմեռային հեքիաթ (պոեմ), Եր.,1959։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ԵՊՀ Ոսկե մեդալի։
2. 2009 թ արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2009 թ. արժանացել է Մ. Աբեղյանի անվան արծաթե մեդալ։

Հասցե՝ Երևան 82, Բարձրաբերդի 34,
հեռ. բն. 56-82-06, աշխ. 56-32-54